Բաց նամակ․ ԿԳ վարչության պետը ահաբեկու՞մ է դպրոցների ղեկավարներին

24/11/2021 11:30
Բաց նամակ․ ԿԳ վարչության պետը ահաբեկու՞մ է դպրոցների ղեկավարներին

HZHAM-ի էլեկտրոնային փոստին ուղարկված բաց նամակը հրապարակում ենք առանց խմբագրման։

«Հարգելի խմբագրություն։ Որպես ներմարզային կյանքին անդրադարձող միակ անաչառ լրատվություն դիմում ենք ձեզ՝ հույս ունենալով որ Արագածոտնի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, գոնե ձեր միջոցով կտեղեկանա կրթության ոլորտում առկա մեծ խնդիրների մասին, որոնք ստղեծում է Կրթության վարչության պետ Սեդա Սողոմոնյանը։ Վայելելով նախկին մարզպետի անվերապահ հովանավորչությունը  վերջինս կրթության ոլորտը վերածել էր և հիմա էլ շարունակում է վերածել բիզնեսի՝ համակարգ վերադարձնելով նախկին արատավոր բարքերը։
           Սույն տիկնոջ նշանակումը վարչության պետի պաշտոնում ժամանակին առաջացրեց ոչ միայն կրթության հետ քիչ թե շատ առերեսվող, նրան ճանաչող մարդկանց զարմանքը, այլ նաև ծիծաղը։ Արագածոտնի մարզը կրթության բնագավառում հաջողություններ արձանագրած մասնագետների պակաս չունի, բայց նշանակվեց մեկը, ով կրթության հետ որևէ ընդհանրություն չունի, ով հանրակրթությունից հեռու է կիլոմետրերով։ Ի դեպ, Ս. Սողոմոնյանը մի կերպ, միայն երկրորդ փորձից հետո էր հաղթահարել տնօրեն դառնալու իր երազանքի առջև կանգնած արգելքը՝ հավաստագրման քննությունը (առաջին անգամ կտրվել էր)։ Հետևաբար նրա նշանակումը շատերի մոտ հարցեր առաջացրին, թե ի՞նչ հրաշքով տիկինը հանձնեց քաղաքացիական ծառայության ծանր ու բարդ մրցույթը։ Դաէլ, հավանաբար, կիմանա աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանը (պարոն մարզպետ խնդրում ենք նաև Ձեր անմիջական հսկողության տակ առնել մարզպետարանի մրցույթները, որտեղ ամբողջ գործընթացը նախապես  ծրագրավորված է, և պատահական մարդիկ աշխատանքի անցնելու որևէ շանս չունեն)։
       Վարչության պետ նշանակվելուց հետո Սեդան նոր տնօրենների փնտրտուքների մեջ է։ Նա սպառնում է փոխարինել իրենց գործում գիտակ տնօրեններին նոր՝ իր սրտի տնօրեններով. երևի կաշկանդվում է կայացած ու բանիմաց տնօրեններից, ովքեր հավատարմության երդում չեն տալիս նրան։ Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ նա միջամտում է տնօրենների, ուսուցիչների մրցույթներին, պարտադրում տնօրեններին աշխատանքի ընդունել իր «գործուղած անձանց՝ մարզպետի անունից սպառնալով հաշվեհարդար տեսնել անհնազանդների հետ։ Վերջիններս վախենալով տիկնոջ բանսարկություններից ստիպված տեղի են տալիս: Այս պայմաններում անհասկանալի է նաև կրթության վարչության մյուս աշխատակիցների հանցավոր անգործությունը: Տիկինը գործում է բացարձակ անկաշկանդ՝ համագործակցելով ամուսնու հետ։ Մարզի կրթական խնդիրները նաև ամուսնու հոգածության ներքո են, երբեմն վերջինս անձամբ է հարցեր լուծում, կամ կապող, փոխանցող օղակ է հանդիսանում։ Ամուսինների սիրած զբաղմունքը գիշերը  դպրոցներով շրջելն է, որ բռնացնեն աշխատավայրում չգիշերող պահակներին:
      Հարգելի պարոն մարզպետ։ Խնդրում  ենք կրթության ոլորտը պահեք ձեր անմիջական  վերահսկողության ներքո։ Մի խնդրանք էլ համայնքների ղեկավարներին, խորհրդի անդամներին մի ընկեք այս կնոջ խելքին և տնօրեն ընտրելիս ձեր ձայնը տվեք արժանի,կարող ու բանիմաց թեկնածուին, չէ որ մեր ազգի կենսունակությունը կրթական համակարգի կայացման մեջ  է»։