Հուշեք տգետին՝ Զորավարի ազգանունն Օզանյան է

23/11/2021 21:55
Հուշեք տգետին՝ Զորավարի ազգանունն Օզանյան է

Վեդիի տարածաշրջանում ՔՊ ավագանու ցուցակը գլխավորող  Գարիկ Սարգսյանի եւ իր թիմի յուրաքանչյուր անցկացվող քարոզարշավ, մի փորձություն ու ձախորդություն է դառնում կոկորդիլոսագետ Գարիկի համար։ Վեդեցիները պատմում են, թե ինչպես են իրենք կոկորդիլոսի շքախումբը տեսնելիս,  խուսափում նրանց հետ հանդիպումներից։ Վերջիններս էլ հենց մարդկանց են տեսնում, նրանց հետեւից են վազում, խնդրում, որ լսեն իրենց, թեկուզ 10-15 քաղաքացիների ներկայացնեն նախընտրական ծրագրերը։ Գ․ Սարգսյանը նոյեմբերի 23-ին իր սակավաթիվ թիմով, երբ Վեդի քաղաքում քարոզարշավ է անցկացրել մի քանի թաղամասերում, մանրակրկիտ հիշելով, թե իր ոչ բարով մարզպետ եղած ժամանակահատվածում քաղաքում ինչ խնդիրներ կան, դիտավորությամբ այցելել է այդ թաղամասերը։

<Էվրիկա> գոչելով այցելել է քաղաքի Անդրանիկավան փողոցի բնակիչներին, որտեղ կոյուղագծերի վերանորոգման խնդիր կա։ Բնակիչներին հորդորել, որ եթե վստահության քվեն տան ՔՊ-ին ապա այդ խնդիրը առաջնահերթ լուծում կստանա, բնակիչները Գարիկին հիշեցրել են, որ երկու տարի առաջ մարզպետ աշխատած տարիներին եւս հանդիպել է նույն բնակիչներին կոյուղագծերի խնդրով, մարդկանց խնդրանքը լսելով եւ ուսերը թոթվելով ասել է․

-Է հա մենք էլ գյուղի մարդ ենք, կոյուղագիծ ի՞նչ եք անում, հիմա էլ թող չլնի, պրոբլեմ է, մեծ գումարիների հետ է կապված։
Այս խոսքերը վեդեցիները հիշեցրել են Գարիկին, նրան թողնելով իր խոստումների ու հուշերի հետ հեռացել՝ առանց ՔՊ բուկլետները վերցնելու։
-ՌԴ-ի խոպանչի, լավ բրուշադկա խփող Գարիկը, թող  Անդրանիկ Օզանյանի անունը սովորի, մինչեւ հիմա իմանում է թե, Անդրանիկի ազգանունը Զորավար է, Վեդիում ընկած ման էր գալիս, Անդրանիկ Զորավարի փողոցը-տեղեկացնում են քաղաքացիները։
Հ․Գ Վեդիի տրածաշրջանում վարչապետի աջակիցները շատ նեղացած են նրա կուսակցությունը ներկայացնող 1 դեմք ներկայացող Կոկորդիլոսի նշանակումից, ասելով, թե Նիկոլը մեզ ձե՞ռ է առնում, որ Գարիկին դեմ արեց մեզ։
-Զզվել ենք արդեն, զզվել-ասում են մարդիկ։
Արմինե Հակոբյան