Արամուսն՝ ինքնատիպ զարգացման հեռանկարով

10/11/2021 19:55
Արամուսն՝ ինքնատիպ զարգացման հեռանկարով

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ մեր կայքը 3 տարի առաջ, բնակիչների խնդրանքով անդրադարձել էր Կոտայքի Արամուս համայնքում տիրող անառողջ մթնոլորտին։ Բանն այն էր, որ ժամանակին, ոռոգման ջրի խնդիրը հունից հանում էր տեղաբնակներին, որոնց աչքի առջև չորանում էին գազարի և այլ բանջարաբոստանային կուլուրաների ցանկատարածությունները, որոնք մշակվում ու ցանվում էին վարկերի մարման եղանակով։

Մարդիկ բողոքում էին նաև համայնքում մանկապարտեզի բացակայությունից, Երիտասարդական փողոցի անանցելիությունից, ջրահեռացման վատ աշխատանքներից, դպրոցի հարակից փողոցի անհարթությունից, խցանված սելաֆտարներից և այլն։ Արամուսցիները տարիներով, հուսահատ բախում էին խմբագրության դռները՝ դժգոհելով տեղական իշխանությունների անտարբերությունից ու անգործունեությունից։ Տարիներ անց, հետևողական լինելով մեր հրապարակումներին, այցելեցինք Արամուս։

Անկողմնակալ լինելով նշենք, որ համայնքը կերպարանափոխված գտանք։

Շուրջ 40 տարի նախակրթական հաստատություն չունեցած Արամուսում, կառուցվում էր նորագույն լուծումներով, ժամանակակից, լուսավոր ու բարեկարգ բակով մանկապարտեզի նոր շենք․ 6 խմբանոց՝ 150 մանուկների համար։ Տեղի բնակիչների խոսքերով, մանկապարտեզը կառուցվում է պետություն- համայնք համատեղ ֆինանսավորմամբ։


Փողոցներում շին աշխատանքնե էին ընթանում։ Փոխված եւ մաքրված էին սելաֆատարներն ու ջրահեռացման խողովակները։ Ոռոգման ցանցի խողովակները՝ փոխված, սելաֆտարները՝ մաքրված, ջրահեռացման խողովակները՝ փոխված, անհարթ փողոցները՝ հարթեցված։ ԼԵԴ լուսատուներով լուսավորված էր համայնքի փողոցների մեծ մասը։

 Ազատամարտիկների խճուղում՝ դեպի մանկապարտեզ տանող ճանապարհին կառուցվում էին մայթեզրերը։ Արամուսի դպրոցի մոտակայքում, մանկավարժներից մեկը տեսնելով լրագրողիս՝ ասաց․

-Մեր նոր ղեկավարն է անում այս ամենը։ Դուք, Ճանաչու՞մ եք նրան։ Իմ լավ աշակերտն է եղել։ Նայեք ձեր շուրջ բոլորը, տեսեք ինչպես է կերպարանափոխվում Արամուսը։ Այսօր ճկուն ու բաց քաղաքականություն է վարում մեր ջահել համայնքապետը, Արամուսին զարգացում բերող շփման յուրաքանչյուր առաջարկ, արժանանում է համայնքի բնակիչներիս բազմակողմանի աջակցությանը։

Երևանի մի բնակիչ էլ, ով ամառանոց ուներ Արամուսում, հատուկ շեշտադրումով, հավաստիացնում էր լրագրողիս, որ նմանատիպ կադրեր են երկիրն ու մարզը, համայնքը շենացնում, դառնում իրենց երկրի լուսատուն, որին կամ ժամանակին չեն գնահատում, կամ էլ հետո, արդեն շատ ուշ է լինում։

-Նայում ես ղեկավարին՝ ջահել, ուսանողական նստարանից նոր ելած, ու այսքան հաստատակամ, շրջահայաց,կտրուկ որոշումներ կայացնող, գործի մարդ, ապշում ես․․․ուրեմն, կանք ու կլինենք, քանի այսպիսի լավ տղաներ ուննեք,-պատմեց արամուսցի հովեկը,-Արամուսի նոր ղեկավարի գալուն պես իմ տան հոգսերն էլ թեթևացան, ճանապարհս հարթ, կողուղագծերի ու ոռոգման խնդիրը՝ լուծված, ջա՜ն։ Էլ ի՞նչ է ուզում հողի մշակը։ Իմ հարևան ակադեմիկոս ընկերոջը խոստացել եմ գարնանը բերել Արամուս ու ծանոթացնել Հրաչյայի հետ։ 

Մեր ընթերցողներին չծանրաբեռնելով, չենք հրապարակում այլոց կարծիքներն ևս։ Տեղեկացնենք, որ մեր սպասելիքներն այստեղ իրենց գերազանցեցին։ Փաստ է, որ գործ կա արված, ու միանգանից արված գործեր՝ կարճ ժամանակահատվածում։ Շտապեցինք համայնքապետարան, հանդիպելու համայնքապետի հետ, ով 5 ամսվա ընթացքում հասցրել է նմանօրինակ աշխատանքներ իրականացնել։

Հիշեցնեք, որ Արամուսի նոր ղեկավարը, 2021թ-ի հունիսի 4-ին է ստանձնել իր պարտականությունները՝ ԺՊ դառնալով։ Արամուսի համայնքապետարանի ղեկավարի աթոռին նստած էր նոր, երիտասարդ ղեկավար՝ Հրաչյա Վարդանյան։ Համեստ ու զուսպ, խնդրեց չանդրադառնալ, հրապարակում չտալ Արամուսի մասին։

-Հարկերի, գանձումների դիմաց, համարժեք ծառայություն,լավ կառավարում ու արդյունավետ աշխատանք ենք իրականացնում համայնքապետարանի աշխատակիցներով։ Այսքանը,-համեստորեն ասաց Հ․Վարդանյանը։

Նարինե Հասրաթյան