Եթե նվեր՝ հայրենիքին․ մանուկներին է վերադարձվել իրենց մանկապարտեզը

05/11/2021 22:37
Եթե նվեր՝ հայրենիքին․ մանուկներին է վերադարձվել իրենց մանկապարտեզը

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչ, Տյումենի հայ համայնքի ղեկավար, գործարար եւ բարերար Աբրահամ Հովեյանը հերթական հայրենանվեր նախաձեռնությամբ է հանդես եկել։

Խորհրդային կարգերի փլուզումից հետո, նոր ձեւավորված գյուղապետարանների ու ղեկավարների համար իսկական պարարտ հող էր՝ յուրացնելու եւ մասնավորեցնելու պետությանն ու համայնքին պատկանող ցանկացած շարժական ու անշարժ գույք։ Ցավոք,  այդ մոլուցքին կուլ գնացին անգամ այնպիսի արժեքներ, որոնք գալիք սերունդներին կրթվելու ու դաստիարակվելու հնարավորությունից էին զրկելու։


Նմանօրինակ խնդրի առաջ էր հայտնվել Վարդենիկ համայնքը, որտեղ 0,5 հա հողակտորով 1300քմ տարածքով մանկապարտեզի շենքը մասնավորեցվել էր, անտերության մատնվել՝ երկու տասնամյակ զրկելով երեխաներին նախակրթական հաստատություն հաճախելու իրենց իրավունքից։

Կադաստրի կոմիտեի մեր լրատուն տեղեկացնում է, որ Աբրահամ Հովեյանը մանկապարտեզի սեփականատիրոջ հետ բանակցելուց հետո, վերջինս շենքն իր հողատարածքով վաճառել է Ա․ Հովեյանին, վերջինս արդեն իրեն պատկանող, մանկապարտեզի երկհարկանի հսկայական շենքն իր հողատարածքով նվիրաբերել է ծննդավայրին։ Այժմ կադաստրի պետական կոմիտեում գրանցմանն գործընթացն է ընթանում, եւ առաջիկա երկուշաբթի օրը մանկապարտեզը կվերադարձվի իր իսկական տերերին՝ վարդենիկցիներին։

Ի դեպ սա առաջին բարեգործական ծրագիրը չէ, որ Աբրահամ Հովեյանն իրականացրել է հայրենիքում եւ ծննդավայրում, սակայն նշանակալի ավանդ ունեցավ բարերարը, հատկապես, 2020թվականի չարաբաստիկ պատերազմի օրերին։

 Տյումենի հայ համայնքի ղեկավարը կազմակերպել էր եւ համայնքի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել է 25 միլիոն ռուսական ռուբլի, որից 1,5 միլիոն ռուբլին՝ իր անձնական միջոցներից հատկացրել է Ա․ Հովեյանը: Բացի այդ «Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին»  նվիրաբերել է  եւս 10 միլիոն դրամ, որը նույնպես ուղղվել է ռազմաճակատ։


500 հազար ռուբլի փոխանցել է Մոսկվայի հայկական եկեղեցուն, որը նույնպես ուղղվել է Արցախին։

Սակայն միայն դրամական օգնություն չէ, որ հատկացվել է հայրենիքին՝ Աբրահամ Հովեյանը ձեռք է բերել ու բանակին նվիրել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որի կարիքն այդ օրերին հատկապես զգացվում էր։ Հովեյան եղբայրներից Գեղամ Հովեյանն էլ, անձնական միջոցների հաշվին 2 մլն դրամի չափով սնունդ է փոխանցել առաջնագծին։ Հովհաննես Հովեյանը համայնքում իրականացնում էր արտերկրում ապրող  հայրենակիցների ուղարկված օգնությունները բաշխելով, բազմաթիվ անգամներ անձամբ օգնությունները հասցնելով առաջնագիծ։ Հերթափոխ իրականացնող վարդենիկցիներին սեփական մեքենայով տեղափոխելով եւ այլն։


Իսկ ինչու՞ հանկարծ ակտիվացան Հովեյան եղբայրների մասին քննարկումները։

Բանն այն է, որ Հովեյան եղբայրներից, Վարդենիկի համայնքապետ Հովհաննես Հովեյանը ՔՊ կուսակցության կողմից գլխավորում է Մարտունու ՏԻՄ համամասնական ցուցակը, որը հասարակության լայն շրջանակները ոգեւորությամբ են ընդունել, մի ստվար զանգված էլ լուրջ հակակշիռ տեսնելով ստվերային պայքար է սկսել։

Բանն այն է, որ Հովհաննես Հովեյանի 15 տարվա ղեկավարման ժամանակ Վարդենիկն իրապես զարթոնք է ապրել՝ եթե նախկինում համայնքը 1 տոկոս անգամ ասֆալտապատում չի ունեցել, այսօր 80 տոկոսով ասֆալտապատված են համայնքի գլխավոր եւ միջհամայնքային ճանապարհները։ Համայնքն ամբողջությամբ լուսավորված է, փոխված են ջրագծերն ու ջրամբարները, առուները եւ այլն։ 


Վարդենիկն ՀՀ այն քիչ համայնքներից է, որն ունի հիմնանորոգված ենթարակռուցվածքների 100 տոկոսանոց ցուցանիշ՝ մանկապարտեզ, երաժշտական դպրոց, մշակույթի տուն, համայնքային զբոսայգի եւ այլն։


Պետականամետ եւ պետականաշեն աշխատանքի լուռ վկաներն են համայնքապետի աշխատասենյակի պատին փակցված պատվոգրերն ու մեդալները, որոնք բացակայող համայնքապետի փոխարեն ներկայացնում են տարիների ձեռքբերումները, իսկ սեղանին դրված նախագծերը՝ աշխատող համակարգի մասնիկները։

Անանիա Շիրակացու ոսկե մեդալ, Ծովակալ Իսակով, Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան եւ այլ մեդալներ, որոնք Հովհաննես Հովեյանը ստացել է կատարված աշխատանքների համար։

Համայնքի լավագույն ձեռքբերումներից մեկն էլ 2013թ-ին, «Լավագույն համայնք» մրցանակի շրջանակում, վարդենիկցիների հանձնախմբի հյուրընկալումն էր ԱՄՆ-ում։ Մասնակիցները մինչեւ օրս հպարտանում են, որ մեծ պատիվ է եղել ներկայացնել «Լավագույն համայնք» տիտղոսին արժանացած թիմը։

Իսկ վարդենիկցիները համաձա՞յն են, որ իրենց համայնքապետը դառնա Մարտունու քաղաքապետ․

«Շատ ուրախ ենք, 15 տարվա գյուղապետա, շա՛տ, շա՛տ բաներա արե գյուղի համար։ Իրա փորձըն բավականա, որ ինքը լավ աշխատի։ Եթե մարդու մեջ մարդ տեսակ եղավ, ցանկացած գործ էլ կհաղթահարի։ Հասկանում ենք, որ մեծ համայնք է դառնալու, խնդիրներն էլ շատ, բայց համոզված ենք՝ իրա թասիբն կհերիքա, որ փայլուն աշխատի»։ 

Վարդենիկցիները համոզված են՝ «Հովեյանըն թամահ չունի, իրանք տուն չեն տանում, էդ ախպերները ուրանց տնից է կբերին փողն ու կներդնին գործի մեջ, էդի շատ կարեւոր է, դրան հաշվի դարձրեք»։

Իսկ թե ինչպե՞ս են Հովհաննես Հովեյանին «սպասում» Մարտունիում, կանդրադառնանք՝ առաջիկայում։

Անի Մադոյան