Գավառ ԲԿ-ն՝ 100 օր անց

23/10/2021 13:03
Գավառ ԲԿ-ն՝ 100 օր անց


Ինչպես տեղեիկացրել էինք մեր ընթերցողներին, Գեղարքունիքի մարզի Գավառ ԲԿ-ում, այս ամռանը նոր տնօրեն նշանակվեց, ՀՀ Ռազմական բժշկական հանձնաժողովի անդամ՝ Գարիկ Սողոմոնյանը։Վերջինիս, աշխատանքներին ու կատարած բարեփոխումնային ծրագրերը ներկայացրել էինք ու տեղեկացրել, որ հետևողական ենք լինելու այստեղ կատարվող փոփոխություններին։
Անցել է 100 օր։ Հեռուստաեթերներից, Գարիկ Սողոմոնյանը հայ հանրությանը հավաստիացնում է, որ իր կողմից ղեկավարվող առողջապահական կենտրոնն արդեն բռնել է մարզային հիվանդանոցների զարգացման ուղին։
Ինչպե՞ս է դա հաջողվում նորանշանակ կառավարչին, երբ մարզի մյուս ԲԿ-ները դոփում են տեղում։Այս և նման հարցերի մեկնաբանությամբ ՀԺԱՄ-ը Գավառ ԲԿ-ում է։
Մինչ ԲԿ մեկնելը, հարցումներ արեցինք հիվանդ այցելուների շրջանում, ի՞նչ զգալի փոփոխությունների ականատեսն է հիվանդը, և արդյո՞ք նա գոհ է բուժ սպասարկումից ու հիվանդանոցի խոհանոցային մթնոլորտից։


Մեր առաջին զրուցակից, սևազգեստ կինը՝ Խեկոյան Անուշը, 44 օրյա պատերազմում զոհված՝ Ռաֆիկ Խեկոյանի մայրն է․
-Հիմա, ակնհայտ ջերմ վերաբերմունք կա հիվանդանոցում, ասաց Անուշ Խեկոյանը,- ասում են այդպես է հրահանգել նոր տնօրենը, հլա ու մեկը փորձի վատ վերաբերվի հիվանդին,-Հիվանդ այցելուների թիվն աննախադեպ աճել է, եռապատկվել, դրամարկղն ու դեղատունը տեղափոխվել են ընդունարան, շտապ օգնության մեքենաները շենքից դուրս են եկել, առանձին մասնաշենքում են, պետ պատվերներն են շատացել դոկտորի՝ Սողոմոնյանի օրոք։ Ես շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում, սակայն, հարևան, բարեկամ զրույցներից գիտեմ, որ շշմեցուցիչ են փոփոխություններն ու բարփոխումները։ Գավառին արժանի ԲԿ է։ Գիշերներային այնպիսի գունավոր լույսերով են վառվում ԲԿ-ի լամպերը, որ քաղաքի երիտասարդներն իրիկունը գալիս, սելֆի են անում, հիանում, գնում,-պատմեց մեր զրուցակիցը,- Շենքի արտաքին ու բակային հատվածները նորոգված են ու փոփոխված։


Հրապարակի վրա, եկեղեցու բակում հանդիպեցինք կարմիր այտերով ժիր ու կենսուրախ մի գավառցու, ով կողքից լսելով մեր հարցադրումները բնակիչներին, ասաց․
-Մեր ԲԿ-ում, դրսից եկող ու գնացող այնքան նոր բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ կան, ու այքան փոփոխված է մեր հիվանդանոցը, որ երբեմն կատակով ասում ենք՝ երևանցիք պիտի գան մեզ մոտ։ Տօքսի նստեն, գան, բուժվեն՝ էթան,-ոգևորված ու արագ, բառբառին անցավ ուրախ գավառցին։


- Գարիկ Սողոմոնյանին ՀՀ Առողջապահության նախարար որ նշանակեն, վստահ եմ, որ ոլորտը կշտկվի կարճ հատվածում,-զրույցին խառնվեց մի անցորդ,- Գնացեք Գավառի ԲԿ ու տեսեք թե քանի՞ թանկարժեք բուժ սարքավորումներով է համալրել հիվանդանոցն այս կարճ հատվածում։ Ի՞նչ նոր սենյակով ու խնամքով է վերականգնվում արխիվը։ Ողջ Գավառն ու հարակից համայնքների բնակչության թիվ մեկ թեման սրա մասին է։ ԵրևանԻ ԲԿ-ներ գնացողների թիվը կրճատվել է կտրուկ։ Մեր քաղաքի համար սա ամենամեծ նվերն էր, որ չիմացանք էլ, թե որտեղի՞ց ընկավ։Միջանցքներում կանգնած, նոր տնօրենը, հարց ու փորձ է անում հիվանդին, ինչու՞ ես եկել, ի՞նչ խնդիր կա։ Սա բացառիկ անհատի ու ղեկավարի մասին է վկայում, որ մենք՝ գավառցիներս չենք տեսել երբեք։ Դրա համար էլ չկարողացա անտարբեր անցնել, կներեք, որ խառնվեցի ձեր խոսակցությանն առանց հարց ուղղելու։ Ես Արտավազդն եմ, քյավառեցի Արտոն, հաջողություն ձեզ։


-Ես ԲԿ-ի աշխատակից եմ, խնդրում եմ անունս չհրապարակել։ Անկեղծ կլինեմ ու ասեմ, որ աշխատանքային նոր ոճ է մտել բուժ հիմնարկ, որը փոխել է մեր տրամադրվածությունն՝ առ հիվանդ ու ԲԿ-ը։ Ինչպես բացատրեմ, հեղափոխություն եղավ, 180 աստիճանով փոխվեց ամեն ինչ։ Թարմություն մտավ առողջապահական կենտրոնում։Աշխատանքային եռ ու զեռ, հյուրեր, բժշկական տարբեր կենտրոններից, քննարկումներ, որոշումներ, հիվանդների հոսքի ավելացում, մայրապետների աշխատավարձների բարձրացում, նեղ մասնագետների հետ փորձի փոխանակում, հուշագրերի ստորագրում, այս բոլորը արթնացնում ու ոգևորում են մեզ՝ բժիշկներիս,-պատմեց բժշկուհիներից մեկը։


Տնօրեն Գարիկ Սողոմոնյանը հյուրեր ուներ իր նոր վերանորոգված առանձնասենյակում։ ՀՀ տարբեր ԲԿ-ների նեղ մասնագետներ էին, քննարկվում էր փորձի փոխանակման թեմաներ։
-Արվելու է ամեն ինչ՝ ի շահ պետության և հասարակության,-ասաց Գ․ Սողոմոնյանը, չավարտած միտքը, բժիշկներից մեկը տեղեկացրեց նոր ծանր դեպքի մասին, որից հետո տնօրենը ընդհատելով զրույցը՝ շտապեց ընդունարան․․․


Նարինե Հասրաթյան