Հարց ԱՄՆ դեսպան՝ Լին Թրեյսին․ Ինչու՞ է լռում ԷՅ-ԹԻ-ՓԻ հիմնադրամի ղեկավար Ջինմարի Փափելյանը

23/10/2021 12:36
Հարց ԱՄՆ դեսպան՝ Լին Թրեյսին․ Ինչու՞ է լռում ԷՅ-ԹԻ-ՓԻ հիմնադրամի ղեկավար Ջինմարի Փափելյանը

Արարատի մարզի Խաչփարի բնակիչները դիմել են ՀԺԱՄԻ-ի օգնությանը, որպեսզի կայքի միջոցով հարց ուղղեն ԱՄՆ դեսպան՝ Լին Թրեյսին,թե ինչպես է ԱՄՆ-ից ֆինանսավորվող ԷՅ-ԹԻ-ՓԻ բարեգործական հիմնադրամի տնօրինությունը, որը գտնվում է իրենց համայնքում՝ 1,2 հա տարածության վրա և զբաղվում ծառերի տնկիների վաճառքով ու փախստականներին օգնելու հարցերով, թույլ տվել, որ հիմնադրամը ղեկավարի սեռատենչ ու ագահ մի տգետ գյուղացի՝ Արարատ Ալեքսանյանը։

Վերջինս, ունի համայնքում բնակվող ոստիկան եղբայր՝ Արմեն Ալեքսանյանի նման միջնորդ, ում ջանքերով Արարատ Ալեքսանյանը նշանակվել է հիմնադրամի կառավարիչ, հիմնադրամը դարձնելով անառականոց։

Զարմանալի է, որ հրապարակումից հետո, տարօրինակ ձևով լռում է հիմադրամի տնօրինությունը։ Հանրայնացումի՞ց է խուսափում, թե ծանո՞թ է հիմնադրամի ներխոհանոցային բարքերին։

Նշենք, որ կայքի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն է ուղարկել հիմնադրամի համակարգող Արթուր Հարությունյանը, բայց որեւէ պարզաբանում հարցի առնչությամբ չենք ստացել։

Հիշեցնենք, որ մեր կայքը 04․10․2021թ․ Հրատապ․ Անառականո՞ց, թե՝ բարգործական հիմնադրամ վերտառությամբ նյութ էր հրապարակել, որտեղ մանրամասնորեն հրապարակված է Արարատի զոհերի անունները, որոնց, վերջինս օգտագործում է սեռական քաղցը բավարարելու, մյուսներին թրաֆինգի ենթարկելու և իր ընտանեկան հոգսերը ծառայեցնելու համար։

Ուշագրավ փաստ։ Ոստիկան՝ Արմեն Ալեքսանյանի հայրը՝ Սիմոնը, ով տարիներ շարունակ զբաղվել է էլեկտրաէներգիայի գողությամբ՝ Ցանցերին պատճառելով ահռելի վնասներ, վերջերս ազատվեց աշխատանքից, մեր հրապարակումից անմիջապես հետո։ Սիմոնն իր անգործությունը գյուղացիներից թաքցնելով հայտարարում է, որ շուտով դառնալու է Խաչփարի ղեկավար։ Փաստորեն, այս մարդկանց մոտ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ։

Հ․Գ․ 1 Հուսանք ԱՄՆ դեսպանը կարձագանքի մեր հրապարակմանն ու կարթնացնի հիմնադրամի ղեկավար՝ Ջինմարի Փափելյանին, ով բնակվելով ժողովրդավարական երկրում՝ ԱՄՆ-ում, կարգի կբերի իր հիմնադրամը, թույլ չտալով այնտեղ տիրող հանցավոր երևույթները, որոնց պատճառով , ներկա պահին, մարդիկ են շահագործվում, խեղվում ու դժբախտանում։

Հ․Գ․ 2 Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ հիմնադրամի գործունեությունը գտնվում է մեր կայքի սևեռուն ուշադրության կենտրոնում։

Նարինե Հասրաթյան