"Փող չկա, հող տվեք"․ թուրքը ծրագրավորած և հետևողականորեն խլում է մեզնից մեր վերջին կտոր հայրենիքը

22/10/2021 22:55
"Փող չկա, հող տվեք"․ թուրքը ծրագրավորած և հետևողականորեն խլում է մեզնից մեր վերջին կտոր հայրենիքը

🇹🇷

"Para yok toprak verelim"🇦🇿
"Փող չկա, հող տվեք"


Այսօր թուրքական պետական TGRT հեռուստաընկերության հաղորդավարը եթերում ասել է հետևյալը` "քանի որ Հայաստանը հնարավորություն չունի Ադրբեջանին տալ 50 միլիարդ դոլար փոխհատուցում, փոխարենը պիտի տա Զանգեզուրի հողերը"։


Թուրքը ծրագրավորած և հետևողականորեն խլում է մեզնից մեր վերջին կտոր հայրենիքը ու դուրս մղում մեզ մեր իսկ բնօրրանից, վերացնում մեզ տարածաշրջանից ու ընդհանրապես։
Իսկ ՀՀ իշխանություններն ու նրանց հետևորդները տարփանքով երազում են թուրքի հետ առևտուր անելու մասին, շարունակում են նախկիններ ու ներկաներ անել և որպես օրախնդիր քննարկում պտղատու ծառերը արմատախիլ անելու ու փոխարենը "սերտիֆիկացված" տնկիներ բաժանելու հարցը։