Թալվեք ձըր տեղ՝ հանդե Սուրոյին պաբուն կըսիմ

22/10/2021 14:42
Թալվեք ձըր տեղ՝  հանդե Սուրոյին պաբուն  կըսիմ


Մեծավան համայնքի բնակիչները այս տարի անասնակերի պակասության պատճառով վաճառում են իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին։ Համայնքից ահազանգում են, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Վարդանյանը գյուղի հարուստ խոտհարքերից  համագյուղացիների բաժին հանելու փոխարեն, քծնելով Սուրեն Պապիկյանին՝ 6 հազար տուկ խոտ է ուղարկել վերջինիս հորը։


-Մեծավանի նման խոտի պակասություն չունեցող գյուղում դրել ենք կով է կմորթինք կամ կծախինք։ Գյուղապետը 6 հազար խոտի տուկ մենակ Պապիկյան Սուրոյի հորն է ճամփել, մըր աչքի առեջ, ընչի՞ մըր գեղի խոտը պըտի տարվի եսիմ ուր։ Ժողովորդը գլուխը, ո՞ր պատով տա։ Արմանի նմանը ժուլիկություն կենե ու գյուղի խոտերը Լեննագան ու եսիմ ինչ գյուղեր կճամփե։ Գային կկանգնեցու, կըսե՝ Սուրեն Պապիկյանն իմ թիկունքն է, գեղացին մի բան ասի կվախեցու, թե՝ Սուրոյի հերն իմ հին ընգերն ա՝ խելոք թալվեք ձըր տեղ, Սուրոյի պաբուն կըսիմ։  Էս կլաուզնիկի ձեռը կրակնինք ընգի, հլը չընդրվուգ որ սենց բաներ կենե, հըբը օր ընդրվավ ի՞նչ բըդի բերե մըր գլխին։

Խոշորացված համայնքում թեեւ բոլորն են դժգոհ ԺՊ-ի գործունեությունից, բայց շատ են վախենում արտահայտվելուց։ Միշտ փորձել են նամակներ ուղարկել վարչապետին, կամ մարզպետին, սակայն չեն գրել, երբ հիշել են, որ գյուղի ժամանակավոր բդեշխը մշտապես աջ ու ձախ հայտարարում է, որ ով իր դեմ բան գրի կբացահայտի ու դատի կտա։
Անի Սուքիասյան