Ֆեյք ֆաբրիկատորն ու ֆեյք թեկնածուն

22/10/2021 14:07
Ֆեյք ֆաբրիկատորն ու ֆեյք թեկնածուն

Հոկտեմբերի 17-ին կայացած Գյումրու համամասնական ըտրություններին մասնակցած  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը  հավաքած ձայների թվով երրորդն է։ Ուշագրավ է, որ կուսակցության ցուցակը գլխավորող նախկին ԱԱԾ-ական Վարդեւան Հակոբյանն այնքան միամիտ է եղել, որ անկեղծացել է իր թեկնածության ոդիսականով։

Պարզվում է, որ նրան ֆինանսավորել ու ֆեյք ֆաբրիկայով է ապահովել ԱԺ քայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Թեկնածուի փաստմամբ, Նազելին իր համար մի քանի երիտասարդ աղջիկներ է վարձել, ովքեր տարբեր ֆեյքերով եղանակ ու տպավորություն են ստեղծել Վարդեւան Հակոբյանի անվան շուրջ։

Իսկ թե ինչ նպատակ է հետապնդել Նազելին, Վարդեւանին պաշտպանելով, մեր հավաստի աղբյուրը բացատրեց․

-Ըստ արդյունքի, Վարդեւան Հակոբյանը պետք է գնա քաղաքապետի տեղակալ, բայց Նազելիի հետ պայմանավորվածություն ունի, որ իր փոխարեն առաջադրելու են պատգամավորի եղբորը։ Սա է Նազելիի հետաքրքրվածության պատճառը,- եզրափակեց զրուցակիցս։

Արմինե Հակոբյան