Մասիսում ՔՊ-ի դիրքերը խարխուլ են

22/10/2021 13:39
Մասիսում ՔՊ-ի դիրքերը խարխուլ են

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ն վերջնական որոշում է կայացրել՝ խոշորացվող Մասիսի ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու է ոստիկանության Մասիսի բաժնի նախկին պետ Գագիկ Մխիթարյանի որդին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ընդդիմության թեւը գլխավորելու է գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ 
Ըստ տեղիցիների, Մասիսում արձանագրվելու է ՔՊ-ի հերթական խայտառակ պարտությունը, քանի որ ոստիկանության նախկին պետի որդու վարկանիշը մինչեւ 20 տոկոս չի հասնում, իսկ գործող քաղաքապետը կառավարման տարիներին կարողացել է ձեռք բերել համաքաղաքացիների վստահությունն ու հարգանքը։