Մարդիկ արտագաղթում են․ Նիկոլի ավիրած Հայաստանում ապրելու ճար չկա

22/10/2021 11:02
Մարդիկ արտագաղթում են․ Նիկոլի ավիրած Հայաստանում ապրելու ճար չկա

Թեպետ արտագնա աշխատանքի մեկնելու սեզոն չէ, բայց օդանավակայանը լիքն է ՌԴ տարբեր քաղաքաներ մեկնող հայերով։ Մարդիկ ոչ թե մեկնում են ժամանակավոր աշխատանքի, այլ գնում են մշտական բնակության, քանի որ այստեղ այլևս չեն կարողանում գոյատևել։ Ինչքան էլ Նիկոլն ու իր թիմը թմբկահարեն, թե բա իրենց ղեկավարման տարիներին մարդկանց սոցիալական վիճակը բարելավվել է, տնտեսությունն էլ աճ գրանցել, մի բան հստակ է ու տեսանելի․ քաղաքացին չի կարողանում ապրել։ Ու քանի գնում է այս վիճակն ավելի է խորանում։
Պատերազմ, հազարավոր զոհեր, տարածքային կարուստներ, ջլատված, վիրավոր հայրենիք, ծայրահեղ աղքատություն ու հուսահատություն․ սա է այն ամենը ինչ կարելի է ասել Նիկոլի ղեկավարման տարիների մասին։ Իսկ այն լուսավոր ու բարեկեցիկ ապագայի նկարագրությունները, որը մեզ հարթակներից խոստանում էր Նիկոլը, միայն իր մերձավոր շրջապատի ու քաղաքական թիմի համար էր։

Իսկ նրան իշխանության բերած ժողովրդին բաժին հասավ միայն վիշտ, սուգ, աղքատություն ու արտագաղթ։

Պարադոքս Մեդիա