Գռզոն նոր անցակետով իրեն կապում է ազերիների՞ հետ

21/10/2021 21:56
Գռզոն նոր անցակետով իրեն կապում է ազերիների՞ հետ

Այս օրերին, երբ հասարակության գիտակ ու բանական խավի ուշադրության կենտրոնում են սահմանային անվտանգության խնդիրներն ու պանթուրքիզմի երազանք Մեղրու միջանցքի հանձնումը, Գռզոն՝ Խաչատուր Սուքիասյանն ընդլայնում է իր բիզնեսները։

Պարզվում է, Մեղրիում Գռզոն մաքսային տերմինալ է բացում, համակարգողը փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է։ Հիշեցման կարգով՝ մաքսային տերմինալը դա մի վայր է, որտեղ ապրանքով բարձված մեքենաները կամ ապրանքը կանգնում է մինչև մաքսայինը ստուգի։ Հնարավոր է, որ բեռը մի ամիս կանգնի, ու ամեն օրը գումար է ավելանում։ Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն ավելի մեծ ախորժակ ունի՝ սեփական տերմինալ ունենալը հնարավորություն է անլեգալ բեռնափոխադրման համար։

Հ․Գ․  Իրան-Հայաստան ստվերային տերմինալի կառուցումը հեռահար նպատակներ ունի, ըստ աղբյուրի, որը հետագայում դառնալու է Հայաստան-Նախիջեւան անցակետ՝ կապելով Գռզոյին ազերիների հետ։

Արմեն Սարգսյան