Իշտահիդ՝ քացախ

20/10/2021 19:40
Իշտահիդ՝ քացախ

Մարգոն միլիոնատեր դառնալ է ուզում։ Ընկեր Մարգոն (Գորիսի համալսարանի ռեկտորի թեկնածուն) դպրոց է տանում Վալոդիկին (ՔՊ Գորիսի համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցը) վերտառությամբ հոդվածը ջղաձգության է հասցրել Մարգարիտ Առուստամյանին, ով դիմելով կայքին պահանջել է անհապաղ հեռացնել հոդվածը, հակառակ պարագայում՝ սպառնալով  դիմել դատախազություն եւ դատարան․ ընդդեմ կայքի եւ իր աղբյոււրների։ Երբ տիկնոջը ցույց տվեցինք քաղաքակիրթ ճանապարհը՝ հանդես գալ իր տեսակետով, որպես երկրորդ կողմ, վերջինս հրաժարվեց՝ «վիրավորանք եւ զրպարտություն» մահակը ճոճելով լրատվամիջոցի դեմ։
Սիրով սպասում ենք հայցադիմումին, բայց տիկնոջը խորհուրդ ենք տալիս ախորժակը զսպել՝ միլիոնատեր դառնալու երազախաբությունից խուսափելու համար։

HZHAM.am