Աբունցը շուռա եկալ․․․Տեսանյութ

15/10/2021 18:24
Աբունցը շուռա եկալ․․․Տեսանյութ

Թեեւ պետական ողջ ապարատն ու լծակներն այս օրերին ուղղված են Գորիսի ավագանու համասնական ընտրություններին իշխանական թեկնածուի օգտին աշխատեցնելու համար, բայց վճռական ու հայրենիք սիրող գորիսեցիները վճռական են տրամադրված՝ «Ձայնը տալու ենք նրան ում աշխատանքը տեսել ենք, ում համար կարեւորը հայրենիքի անվտանգությունն է՝ մեզ դնովի քաղաքապետ պետք չի»։ Գորիսն Առուշ է ընտրելու։
Թվով սակավ, բայց կան մարդիկ, ովքեր «պոլի փետ լինի՝ մերոնցից լինի» սկբունքով ընտրելու են Քպ թեկնածուին, ու հատուկ նշանակված մարդիկ քաղաքի կենտրոնական զբոսայգում քարոզում են ընտրել «Նիկոլի թեկնածուին», որովհետեւ ինչպես իրենք են նշում՝ «Նիկոլը զոհվածների ընտանիքի լիքը թոշակ է տալիս, առաջ ո՞վ էր նման բան տեսել»։
Զրուցակիցներս թոշակառու մարդիկ են, ովքեր կարեւորում են կուսակցությունը, իսկ գաղափարը, ծրագիրը, անցած ճանապարհը դատարկ բաներ են․
-Աբունցը չլինի Դադունցը լինի, կարեւորը Նիկոլի կուսակցությունն է․․․
Աննա Գրիգորյան