«Ապագայում» ծնունդներ չե՞ն լինելու․ +/- 50 ծնունդ

12/10/2021 23:10
«Ապագայում» ծնունդներ չե՞ն լինելու․ +/- 50 ծնունդ

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ ԲԿ-ն, որը սպասարկում է խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը, եւ հարեւան եզդիական գյուղերի բնակիչներին, շենքային եւ վերազինման լուրջ խնդիրներ է ունեցել՝ տարիներ ի վեր։ Հիվանդանոցի հաճախ փոփոխվող տնօրենների անփույթ վերաբերմունքի արդյունքում հիվանդանոցի խնդիրները տարեց-տարի ավելի էին արմատակալում։

2017 թվականից հիվանդանոցն ընդգրկված էր հրատապ ծրագրերի ցանկում։ Եվ, վերջապես, մի քանի ամիս առաջ սկսվել է նոր հիվանդանոցի կառուցման շինաշխատանքները։
Սակայն, բնակիչներին հիասթափեցրել է, որ նոր հիվանդանոցը չի ունենալու ծննդատուն։
-Ի՞նչ է նշանակում, հիվանդանոցն առանց ծննդատուն,- զարմացած են մարդիկ,- Վրեքներս քար քաշեք պրծեք էլի, էլ ծնունդ չի ըլնելու՞։ Էդ կարգի էս ժողովրդի վերջն եկել է հա՞, սա ի՞նչ բան է, մի ամբողջ բնակավայր չունենա ծննդատուն։


Ծաղկահովիտի ազգաբնակչությունը պնդում է, որ ապրելով Արագած լեռան լանջին, աշխարհագրական դիրքից բխած հետեւանքներով, հաճախ չեն կարողանում ձմռան ամիսներին ազատ տեղաշարժվել, ուր մնաց հղի տեղափոխել։
-Իննը ամիս ձյան տակ ենք, որ բուք էղավ ու հղիի ցավերը բռնեց, ո՞վ պիտի ծնունդ ընդունի, հարեւան տատմերը՞, սա անելու՞ բան է,- չի հանդարտվում տեղացիների զայրույթը։


Հասկանալու համար, թե որքանո՞վ է արդարացված մեզ դիմած բնակիչների բողոքները, այցելեցինք Ծաղկահովիտ ԲԿ, որտեղ տնօրեն Արմեն Հակոբյանն ավելի ագրեսիվ էր տրամադրված բնակիչների դեմ։
Լսելով քաղաքացիների ծննդատուն ունենալու արդարացի պահանջը, տնօրենը զայրացավ․
-Հա՛, չկա ծննդատուն, բայց պետք էլ չի, թող ծնունդ բերեն երեք հատ վիրահատարան ունեմ, կբերեմ կռեսլո կդնեմ կծննդաբերեն։ Առաջ որտե՞ղ են ծննդաբերել՝ ծննդաբերել են ուրի՛շ տեղ։ Բա, այ քե՜զ բան, բոլորս, որ ասենք մեր ծննդատունը, դե հլը թող էդ բոլորն իրանց հորքուր, մորքուր, քեռու հարսներին ու աղջիկներին բերեին մեր ծննդատուն, ոչ թե ասեին խի փագվավ։ Որովհետեւ ծնունդ չկար դրա համար փագվավ։ Այ քեզ բան։
-Ուզում եք ասել, երբ ծննդատունը գործել է հղիներին այլ հիվանդանոցնե՞ր են տարել։
-Հա՛, տարել են։ Դա քո խնդիրնա, քո ցանկություննա, ուզում էիր գալիս էիր ըստեղ, Կիրովական։ Այ քեզ բան։
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ցածր է եղել Ծաղկահովիտի ծննդատուն դիմելիությունը։ Միգուցե շենքային պայմանները՞։
-Ծննդատունը շատ լավ պայմաններ ուներ մի 7-10 տարի առաջ Յունիսեֆը հիմնանորոգել էր, թիթիզ ձեւերով։ Էդ նույն խոսացողները, թող իրանց տղա, հարս աղջիկներին բերեին ըստեղ ծննդաբերելու, որ հիմա ըտենց չխոսային։
-Միգուցե մասնագետների՞ խնդիր է եղել․․
-Դե կարա ըլնի ես, չեմ կարա ասեմ։ Մենք էլ մասնագետներ չունենք, ճիշտա գինեկոլոգ ունենք, բայց նարկոզի բժիշկ չունենք․․․ գյուղում մասնագետներ չունենք։
-Իսկ երբ որոշվել է կասեցնել ծննդատան գործունեությունը, ազգաբնակչության շրջանում հարցում արվե՞լ է, եթե ձեւավորվել է հանձնաժողով, որը այդ որոշումն ընդունել է, ի՞նչ չափորոշիչներով են ուղղորդվել։
-Բոլորի հետ էլ խոսացվելա, էդ նույն ազգաբնակչության կարծիքնելա հաշվի առնցվել, ու իրանք էլ են զգացել, որ ճիշտը էսա։ Հիսուն ծնունդով ես չէի կարա ծննդատուն պահեի, հելնեի ասեի։ Իմ կյանքի կեսը գնում է  ամեն ծնունդի հետ։
-Հիսուն ծնունդը մեր օրերում մեծ թիվ է, մարդն այդքան էժանացա՞վ, որ հիսուն ծնունդն էլ արժեք չունի։
-Մենք դարձրինք, մենք էժանացրինք։ Մենակ մեր երկրումա, որ մեկս մեկի լավը չենք ուզում։ 
-Սխալվում եք, այնքան հանդուրժող ենք, որ մեր երկրում թուրքի ներկայությունն ենք հանդուրժում։
-Մեր երկրում որտե՞ղ։
-Օրինակ, Վարդենիսում։
-Բա որ մենք երեսուն տարի ապրում էին գրավված գյուղերում, ո՞նց էր լինում։
-Այսինքն Վարդենիսի գյուղերն Ադրբեջանի՞նն էր․․․
-Բա ու՞մն էր․․․քո՞նն էր։
-Ադրբեջանի՞նն էր։
-Բա գրավված հողեր էին, ո՞նց էիք ուզում․․ բաներ կային, որ ախր․․․ ապրում էինք չէ՞ գրավված հողերում։
-Դրանք գրավված հողեր չէին՝ ազատագրված էին․․․


Հայկական հողերը ադրբեջանցիներինը համարող հիվանդանոցի տնօրենի դիրքորոշումը մոտավոր հասկանալի էր՝ ծնունդն ինչների
՞ս է պետք, երեւի իրենց պատկերացրած ապագայում ծնունդ չի լինելու․․․

Աննա Գրիգորյան