Նարկոբարոնը՝ ՔՊ-ից․ Լրբերը սրբեր են դառել

12/10/2021 14:20
Նարկոբարոնը՝ ՔՊ-ից․ Լրբերը սրբեր են դառել

Մշտապես ինքն իրեն հակասող Նիկոլի որոշումները, եթե մեկ բառով եւ կոռեկտ բնութագրես, կստացվի՝ ՊԱՐԱԴՈՔՍ։
 Բազմաթիվ անգամներ իրարամերժ հայտարարություններ ու որոշումներ կայացրած Նիկոլը, կարողացել է զարմացնել,  անգամ, բազմաթիվ փորձություններով անցած սյունեցիներին։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գորիս միավորված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար եւ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին ՔՊ ցուցակի առաջատար, ԱԺ պատգամավոր նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանի երաշխավորությամբ նշանակվել է Վլադիմիր Աբունցը, մարդ ում ժամանակին Նիկոլը անվանել էր նարկոբարոն։
Սյունեցիները դեռ չեն մոռացել, թե ինչպես էր ԱԺ ամբիոնից ու իր թերթով,  նախկին ընդդիմադիր Նիկոլը, փրփուռը բերանին քննադատում մաքսայինի պետ Վլադիմիր Աբունցին, ու հայտարարում, որ Սյունիքում նարկոբիզնեսը զարգանում է հենց նրա շնորհիվ։ 2018թ-ի իշխանական տեղափոխությունից հետո էլ առաջին պաշտոնից թռնողներից էլ նա եղավ, իսկ այսօր ՔՊ-ի սրտի թեկնածուն է ու դրանից ոգեւորված հայտարարում է՝ «Ես սուրբ եմ ու մաքրամաքուր աշխատող, ես հեղափոխական արժեքներ եմ կրում․․․»։
Ինչպես ասում են՝ եփած հավի ծիծաղն էլ եկավ․․․
Աննա Գրիգորյան