Գյումրու ապագա քաղաքապետը՝ Արտյոմ Ղուկասյան

12/10/2021 11:18
Գյումրու ապագա քաղաքապետը՝ Արտյոմ Ղուկասյան


 ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, Գյումրում սկսվել են նախընտրական «տոռնադոնները»։ Ընտրական ռինգում, ստվերում իրար են մրոտում ու հարվածում մրցակից թեկնածուները՝ ձգտելով նստել քաղաքապետի աթոռին։
Մեր կայքի, Գյումրիում անցկացրած 5-օրյա սոց հարցումների ու բլից զրույցներից պարզ դարձավ, որ Գյումրու հանրության գերակշիռ մասն այս անգամ հաստատակամորեն քվե է տալու գործարար դասի ներկայացուցիչ, ԱԺ-ի 4-րդ գումարման պատգամավոր, համար 3 քվեաթերթիկի տակ գրանցված Արտյոմ Ղուկասյանին ։
Պլպլան ժամի, Պատվո Բլուր թաղամասի հարևաններն ընդգծված հարգանքով ու ակնածանքով ներկայացրեցին իրենց հարևան, ՏԻՄ թեկնածու՝ Արտյոմ Ղուկասյանի մարդու և գործարարի կերպարը, հատուկ ընդգծելով, որ Գյումրիում իրական սիրող քաղաքապետ է անհրաժեշտ, ով կխթանի պատմա-մշակույթային, վիրավոր Լենինագանի զարգացմանը, ավելին՝ այն կդարձնի զբոսաշրջիկների համար գրավիչ հանգրավան։
-Ով եկավ թալնեց՝ բյուջեի փողերը, դրսից եկած միջոցները, տեա Գյումրին՝ 88-ի ահասարսուռ երկրաշարժի հետքերը դեռ կան, գնացեք նայեք էս շենքի հետևի բլած շենքերին,-ասում է մի գյումրեցի,-ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցվեց գոնե մեծ մասը, էն էլ էնքան վրից պոկին տարան, թալանին, որ էլի մնացին բլբլած շենքեր։ Գյումրիում կըսին, որ Արտյոմ Ղուկասյանն է դառնալու քաղաքապետը, գոնե գա էս խեղճ ու անտուն մարդկանց հանե դոմիկներից։ Գյումրեցիք շատ խեղճացան, խաբվեցին, չիդեն ճիշտն ու սխալը, ա՞ջ եթան, թե՞՝ ձախ։ Արհեստի մեծ վարպետների քաղաքը, որ ծիծաղի ու հումորի մեջ կխեղդվեր, էսօր ենքան տխուր է, որ մարդ կերազե կոռոնայից մեռնել, քան թե էսպես շան օրի ապրել։ Նիգոլ հավատացին ու քաշվեցին, բայց ըսպե՞ս քաշվել։ Մարդկանց մեծ մասն էստեղ հլե չեն ջոգում, թե Նիգոլն իրականում ո՞վ է,-պատմեց մի գյումրեցին, ով ապակե տարաններ էր վաճառում բնամթերքների շուկայի մուտքի մոտ,- էն նախկին ուրախ Գյումրին էլ չկա լրագրող ջան, էսպես մի կտոր հացի կարոտ կաբրինք։ Տեսնինք ի՞նչ կանի Արտյոմ Ղուկասյանը։ Պիտի որ ինքը դառնա քաղաքապետը, ըդպես կխոսան Գյումրիում, չիդեմ՝ սուտ, օղորթ․․․
Ամալյա Սահակյան