ԺՊ-ն հիասթափված է՝ գյուղապետի գործը նեգրի գործ է

12/10/2021 11:02
ԺՊ-ն հիասթափված է՝ գյուղապետի գործը նեգրի գործ է


Արարատի մարզի Արմաշ համայնքում կառուցվում է 44 օրյա պատերազմի զոհերին նվիրված պանթեոնը։ Պանթեոնի կառուցումը՝ Արմաշի ալյուրի գործարանի, նախկին համայնքապետ Հակոբ Զեյնալյանի եւ համայնքի բնակիչների նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ է իրականացվում։

Օրերս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Նահապետյանն էլ պատմում է, որ իր աշխատանքային հնգօրյա կարճ ժամանակատահվածում, արդեն հասցրել է ծանոթանալ գյուղի օր-օրի առաջացող բազմաթիվ խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն։
-Մեկ շաբաթ է աշխատում եմ գյուղապետարանում։ Մեր առաջին գործը՝ պանթեոն կառուցելն է,  լուսաբանեք խնդրեմ, մեր զոհված երեխաների համար, շուտով կավարտենք աշխատանքները։ Համախմբված, իրար հարգելով աշխատում ենք, 5 հազար դոլար հավաքել ենք, մի 3 հազարն էլ դեռ ունենք այլ ծախսերի համար, հավաքած գումարները նպատակային ենք ծախսելու։ Գյուղում շատ գործեր պետք է անեմ, մեկ րոպե ժամանակ չունեմ, այ մարդ, եկել եմ էստեղ նե՞գր եմ դարձել, անընդհատ գո՛րծ, գո՛րծ, գո՛րծ-հուսահատ  ձեռքերը թափահարելով եւ արագ ինքն իր ասածն ուղղելով ու կատակ համարելով,ներկայացրեց նորաթուխ համայնքապետը։
Հերմինե Մանուկյան