Աշտարակում ծնողները բունտ են անում․Ցլիկը դպրոցի տնօրենին առել է պոզերին (Տեսանյութ)

11/10/2021 09:42
Աշտարակում ծնողները բունտ են անում․Ցլիկը  դպրոցի տնօրենին առել է պոզերին (Տեսանյութ)

Աշտարակում ԳրՂափանցյանի անվան դպրոցի տնօրեն՝ Աստղիկ Մկրտչյանին, Արգածոտնի մարզպետը հրահանգել է հեռանալ, քանի որ այդպես է ինքն ուզում։
Այս փաստը խիստ վրդովեցրել է դպրոցի աշակերտների ծնողներին, որոնք քաղաքում ֆլեշմոբ են անցկացնում՝ ընդդեմ մարզպետի և նրա  կրթության վարչության մտերմուհի պետի՝  Սեդա Սողոմոնյանի։

Տես՝ տեսանյութը։

Ըստ  Աշտարակի մեր լրատուի, դպրոցի տնօրենը հրաժարվել է մարզպետի անձնական հարկման դաշտ մտնել և նախկինում խնդիրներ է ունեցել Սեդա Սողոմոնյանի հետ, վերջինս էլ առիթն օգտագործելով հիշեցրել է իր հակամարտությունն ու խորհուրդ տվել տնօրենին «վեշերը» հավաքել։
Անի Մադոյան