Սևան ԲԿ-ն նոր թափով կզարգանա

11/10/2021 09:23
Սևան ԲԿ-ն նոր թափով կզարգանա

Շաբաթներ առաջ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ Սևան ԲԿ-ում նոր տնօրեն նշանակվեց, տարածաշրջանում հեղինակություն վայելող վիրաբույժ, Սևանի ԲԿ-ի նախկին տնօրեն  Արամ Նիկողոսյանը։
Մեր բլից հարցումները, որոնք անցկացվել են տարածաշրջանի բնակչության լայն խավերի մոտ, փաստեցին, որ տնօրենի նոր նշանակումը  հանրության լայն շրջանակներում ոգևորություն է առաջացրել։
Արհեստավարժ վիրաբույժը, բժշկական անհատն ու հանրային առողջությունն, այսուհետ, առերեսվելու են  միմյանց հետ՝ ամեն օր,ամեն ժամ։
 Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Սևանի ԲԿ-ի նորակառույց շենքը մի քանի տարի առաջ է շահագործման հանձնվել։ Այն կառուցվել է  ՀՀ  3-րդ նախագահի որոշմամբ ՝ ՀԲ-ի միջոցներով, հագեցած բուժարդիական սարքավորումներով, միջազգային ստանդարտներին համապատասխան տարբեր, ժամանակակից վիրահատարաններով։
Ըստ Գեղարքունիքի մեր լրատուի , 20 մլն պարտքով է ժառանգել ԲԿ-ն Արամ Նիկողոսյանը։
Նորանշանակ տնօրենը մեզ հետ չցանկացավ այդ թեմայով զրուցել, այլ վստահեցրեց, որ Սևան ԲԿ-ն որպես մարզային առողջապահական կենտրոն, նոր թափով կզարգանա․
-Մեզ համար առաջնային արժեքը է բնակչության առողջությունը,-ասաց ԱՆիկողոսյանը,-Հրատապ անհրաժեշտություն է նոր կադրային համալրումը երիտասարդ ու խոստումնալից բժիշկներով։ Համախմբել է պետք տարբեր ծագմամբ,  ցավային  համախտանիշների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող և հատուկ գիտելիքներով զինված բժշկական նեղ մասնագետների։ Հրատապ կարգով պետք է ստեղծել մի համակարգ, որտեղ առաջնայինը կլինի ազնվությունը, արհեստավարժությունը, մարդասիրությունը,-հավաստիացնում է նորանշանակ տնօրենը,- Մարզային առողջապահական բլոկի զարգացմանն աջակցելու համար՝ անհարժեշտ է համագործակցության հուշագրեր ստորագրել հեղինակավոր կլինիկանների հետ, որը հնարավորություն կտա հաճախակի փոխայցելություններով տեղում ծանոթանակ երկու բժշկական կենտրոնների առողջապահական գործունեությանը, բարեփոխումներին ու զարգացման միտումներին։ Բժիշկ լինելն այլևս մասնագիտություն չէ։ Այն ինքնանվիրումի Ճանապարհ է, առաքելություն, անձնուրաց գործունեություն, կոչում և կենսաձև,-ավարտեց խոսքն Արամ Նիկողոսյանը։
-Ձեզ բարի կառավարում։
-Շնորհակալություն։
ՀԳ Հուսանք, մոտ ապագայում կհաջողվի Արամ Նիկողոսյանին միս ու արյուն տալ իր ծրագրերին, որից կշահի պետությունն ու հանրությունը։
Սևան ԲԿ-ն կմնա ՀԺԱՄ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կայքը, պարբերաբար, կտեղեկացնի իր հավատարիմ ընթերցողներին՝ ԲԿ-ում  կատարվող բարեփոխումների ու ծրագրերի մասին։
 
Սյուզան Բաղդասարյան