Կուզե՞ս՝ կրակի,միայն թե քայլի կամ՝ ինչպես ՀՅԴ-ական տնօրենը չոչ արեց ու քայլեց

10/10/2021 23:22
Կուզե՞ս՝ կրակի,միայն թե քայլի կամ՝ ինչպես ՀՅԴ-ական տնօրենը չոչ արեց ու քայլեց

Նախընտրական Գյումրի քաղաքում այս օրերին ոչ մի անհատի գործունեություն աննկատ չի մնում քաղաքացիների աչքից։ Ըստ տարածված լուրերի քաղաքի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն ՀՅԴ-ական Կարեն Գալստյանին, ի վերջո, հաջողվել է դեպի ՔՊ տանող երակ մտել։ Վերջերս, մամուլի էջերում լուրեր տարածվեցին, որ Կ․ Գալստյանի ավտոմեքենայում ոստիկանությունը զենք է հայտնաբերել, դա էլ չխանգարեց, որ մաուզերիստ տնօրենի արկածախնդրությունները նոր երանգ ստանան։

Քաղաքում խոսում են, որ ավանտյուրաների սիրահար տնօրենը հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ավագանու համամասնական ընտրություններին՝ ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հետ փոխգործակցության համաձայնագիր է կնքել, որ սատարելով քայլական Հովհաննեսին քաղաքապետ ընտրվելու հարցում, ինքը կդառնա քաղաքի դաշնակցական թիվ մեկ անձեռնմխելի տնօրենը։
-Նշանակում է, որ ՔՊ-ականներին իր տանիքը դարձնելով եւ նրանց շնորհիվ անձեռնմխելիություն ձեռք բերելով դպրոցի տնօրենը կարող է իր ղեկավարած կրթական հաստատությունում իրեն թույլ տալ ամենաանթույլատրելի՞ն։ Սերեր, հետո զենքեր․․․
«Փաստորեն, քայլական ծանոթ ունենալն էդքան էլ վատ բան չէ, ասել է դե Կարենչիկ ինչքան հավես ունես քեֆ արա, քեֆիդ էլ կպնող չկա հա՞»-դժգոհ կարծիքներ են հայտնում գյումրեցիները։
Արմինե Մանուկյան