Անտառի խառնաշփոթից միայն Արջն է օգտվում

10/10/2021 11:11
Անտառի խառնաշփոթից միայն Արջն է օգտվում

Մի օր գայլը` կոպալն էլ ձեռքին, անտառի մեջով տընգլ֊տընգլ գնալիս է լինում ու հանդիպում է իր վաղեմի բարեկամ, մի֊մին էլ թշնամի աղվեսին.

֊Բարի հաջողում աղվես ախպեր` ուհուու~ու,֊ոռնում է գայլը։
֊Քեզ, որ հանդիպեցի, էլ որդիա՞ն բարի լինի,֊շախմատի տուփը ձախ կռնատակից տեղափոխելով աջ կըռնատակ` պատասխանում է աղվեսը։
֊Բա էս ու՞ր, ըսե առավոտ քըշերհանա` ուհու~ու...
֊Ոչ մի տեղ. Ինձ մաքուր օդի եմ տալիս,֊մի աչքը փակելով` աչքով է անում աղվեսը։
֊Էդ կըռնատակիդ ինչա՞, մի՞սա֊, ուհու~ու~ու։
֊Տո չէ ի՞նչ միս... շախմատ է` թագավորների խաղ,֊կրկին աչքով է անում աղվեսը։
֊Շախմա՞տ, բա բեր խաղանք... վաղուց չեմ խաղացել,֊ուհու~ու~ու։
֊Մարջո՞վ, թե՞ անցածների նման։
֊Մարջով՝ մի թոխլու վրա։
֊Մի հատ էլ դմակ։
֊Թող լինի մի հատ էլ դմակ։
Աղվեսը շախմատի տախտակը դնում է առաջին պատահած կոճղի վրա, սև խաղաքարերը տալիս է գայլին` սպիտակները վերցնելով իրեն ու սկսում են խաղալ։ Աղվեսը կատարում է քայլ` E2, E4, գայլն ասում է` ուհու~ու~ու, և գլուխը քորում։
Շատ են խաղում, թե քիչ ու մին էլ խըշխըշոց են լսում։ Հետ են դառնում ու տեսնում, որ բոխըքու թփերի հետևից հրեն արջը` գերանն էլ ուսին, մտավ բացատ։ Չտենալու են տալիս, բայց դե արջը հո տեսնում է, որ հարևանները թինգը տված, պարապ զրից են անըմ։
Մըրթմըրթալով մոտենում է կոճղին, ուսի գերանը թոլ անըմ գետնին, ճակատի քրտինքը սրբում ու թե բա.
֊Ա բարիօր Ձեզ, հարևաննի ջան։
֊Զդրաստի նե պրիշոլ` ուհու~ու~ու։
֊Տո ի՞նչ բարի օր. քո սֆաթը մեր կողմերում տեսնելն արդեն իսկ բարի չի,֊քթի տակ ասում է աղվեսը` գայլին աչքով անելով` ըթե չի՞...
֊Ուհու~ու~ու։
֊Բա ի՞նչ կա, հարևաններ ջան,֊գլուխը քորելով հարցնում է արջը։
֊Մի զադ էլա, Միշա ջան... մի զադ էլա չկա, քեզանից ասա, բա էս ի՞նչ կա մեր կողմերում։
֊Հեչ, ասի մի քանի գերան բերեմ ու անտառի էս փեշի չափարներն ամրացնեմ, էտա տենըմ եմ, որ դուք անող չեք։
֊Լավ ես մտածել, քե մատաղ։ Իմ մեջքը ցավում է` ուհու~ու~ու։
֊Այ տա ուր էս մնէլ տանջվըմ... չափար է էլի, թող մի էրկու տեղ էլ բաց լինի, որ ամառվա շոգին քամի խաղա ու շոգիցը չխեղդվենք, ըթե չի՞ գել ախպեր,֊աչքով է անում աղվեսը։
֊Ա շտոժ` ուհու~ու~ու։
֊Բա էս ի՞նչ պարապ գործի եք, աշխատանքի էս թեժ վախտը։
֊Շախմատ ենք խաղում Միշա ջան` ուհու~ու~ու։
֊Ու քըրտընած ենք խաղում. Սա ավելի ուժատար է։ Մենք էլ մտովի ենք տանջվում,֊վրա է բերում աղվեսը։
֊Բայց ոնց֊որ շաշկի եք խաղում հա՞ ու ինձ էլ ասում շախմատ։ Հիմա ի՞նչ ֆոկուս եք մոգոնել։
֊Շախմատ է` շախմատ... Աստծուց թաքցնենք ու քեզանից ոնց թաքցնենք, շախմատ ենք խաղում։
֊Այ աֆերիստներ, ըթե շախմատ է լինու՞մ, հլա թեզ ասեք` շաշկի չէ՞։
֊Այ տա դե ասում ենք` շախմատ` տի չտո, տուպո՞յ չտո լի։
֊Էէէ, հարամություն եք անում։ Սա շախմատի զադ չի, շաշկու է նման։
-Դե, որ չես հավատում, արի մարջ գանք, որ շախմատ ենք խաղում։
֊Եկեք մարջ գանք, ինչի՞ վրա։
֊Երկու չափարացու գերանի։
֊Էրկու ֆլյագ էլ մեղըր, պայդյո՞տ։
֊Պայդյոտ, էրկու ֆլյագ էլ մեղր։
Կենդանիները ձեռք ձեռքի են տալիս ու մարջ գալիս։ Բայց դե հիմա ո՞նց ապացուցեն, որ շաշկի է, թե շախմատ։ Արջն ասում է` շաշկի է, աղվեսն էլ ասում է` շախմատ։ Իսկ աղվեսի հարցին.
֊Հիմա ի՞նչ ենք խաղում գել ախպեր։ Գայլը պատասխանում է` շախմատ։
֊Ըհը, երկու հոգի ասում է` շախմատ ու մի հոգին ասում է` շաշկի, և սա նշանակում է, որ դու մարջը կրվեցիր արջ ախպեր։
֊Չէ, տակ նի պայդյոտ, դուք վայթե պայմանավորվել էիք,֊վրա է բերում արջը։ ֊Մեզ չես հավատում, անտառից մի այլ կենդանի բեր ու թող նա ասի,֊առաջարկում է աղվեսը։
֊Լավ, երևի ճիշտը դա է,֊գլուխը քորելով մտածում ու դեպի անտառի խորքն է գնում արջը։
Շատ է ման գալիս, թե քիչ ու մի նապաստակ է բռնում։ Բռնում է ու ականջներից բռնած յեգին֊յեգին վազում դեպի բացատ։ Հասնում է կոճղի մոտ և նապին ցույց տալով շախմատը հարցնում է.
֊Կասե՞ս, թե հիմա ինչ են խաղում էս աֆերիստները... բայց՝ լավ մտածի՛ր, ու նոր ասա շլդիկ ջան։
Շլդիկը նայում է խաղատախտակին և ասում` միանշանակ շախմատ են խաղում, դե ականջներս բրախի։
Արջը, որ լսում է` շախմատ, թևերը թիլանում են, նապաստակին բրախըմ է ու գլխին տալիս` կըրվեցի, բա էս ո՞նց տի ըլի` էս ձմեռ մնացի սոված։
֊Դե Միշա ջան, դու էլ տեսար, որ մարջն արդար կրվեցիր, դե մեղրը խելոք բեր` ուհու~ու~ու։
֊Մեղրը բերելը կբերեմ, բայց ո՞նց ըսենց էլավ է,֊և տեսնում է, որ շլդիկը դեռ անտառ չի մտել ու գոռում է` շլդի՛կ, մի վերջին հարց տամ` դու սրանց հետ օրթախ փայ ունեի՞ր, որ ըթե ասիր։
֊Չէ, չունեի, դրանց հետ ո՞վ կարա փայ ունենա։
֊Արա բա խի՞ ըթե ասիր։
֊Բա ի՞նչ ասեի, եթե շախմատ են խաղում։
֊Այ տա բա շախմատի մեջ ֆիգուրներ չե՞ն լինում։
֊Է, այ քյոփօղլի, որ սրանք սկսեցին խաղալ, սրանց տախտակի վրա էլ ֆիգուրներ կային, բայց հերթով կերան ու հիմա մնացել են գլխարկները,֊ասում է նապաստակը ու արջի վրա ծիծաղելով մտնում է անտառ։
֊Թու՛, ոնց չէի գլխի ընկել,֊մտածում է արջը և խելոք գնում մեղրը բերում։
Մեղրը բերում է տալիս աֆերիստներին ու աչքերն արցունքոտ մըրթմըրթալով հեռանում։ Շատ է գնում, թե քիչ, հասնում է քարափի տակի մեծ սալաքարին ու հիշում է, որ դա առյուծի գերեզմանն է, նստում է քարի վրա գլուխը բռնած լաց լինում.
֊Է՛խ, առյուծ ախպե՛ր, դու էլ վախտ գտա՞ր մեռնելու։ Քեզանի յեդը անտառի սաղ կարգ ու կանոնը խառնվել է, ոչ մենձ գիդեն, ոչ պուճուր, ով ինչ ուզում` անում է, ով ում հասնի` կըրում է... բա հիմա ես ձմեռը ո՞նց եմ առանց ապրուստ ձգելու, աֆերիստնին մի րոպեում տարվա ամբողջ աշխատանքս ձեռքիցս տարան...հեյ գիտի հա, քո վախտերը,֊լաց է լինում ու քոռ ու փոշման քնում։
Քնած ժամանակ առյուծի հոգին տեսիլք է գալիս ու ասում` այ դմբո՛, դու քեզանով երկար չես ձգի, գերեզմանս քանդիր,մորթիս մնացած կլինի, հանիր, քաշիր վրադ և իմ անըմից անտառին տիրություն արա։
Արջը քնից վեր է կենում ու սկսում առյուծի գերեզմանը քանդել։
Քանդում է և մորթին հանում, բայց կրկին հիասթափություն` առյուծի մորթին հագովը չի լինում` պուճուր է և ավելի կխայտառակվի։ Քոռ ու փոշման տուն է գնում և ճանապարհին հանդիպում է նապաստակին, որն արջին տեսնելուն պես, փորը բռնում է և ծիծաղում, ասելով` շաշկի՛, լավ էր չասեցիր նարդի։
Արջը սրա հեգնանքից բարկանում է, ընկնում հետևից, մի կերպ նապաստակին բռնում է ու առյուծի մորթին հագցնում, ասելով` դե թող անտառն էլ քեզ վրա ծիծաղի, այ շլդո։ Մորթին հագցնում է, թե չէ, որը տոչնի նապի հագովն է լինում, նապաստակը գոռում է` առյուծը, առյուծը... առյուծը հետևիս է, շրջվում է ու կրկին ասում` առյուծը հետևիս է։ Անընդհատ առյուծի հոտ է առնում ու փախչում։ Ընկած անտառով մեկ փախչում է, սրան տեսնողներն էլ իրենից են փախչում։ Գալիս է բացատ ու գայլին ու աղվեսին լեղաճաք անում։ Սրան տեսնելով երկուսն էլ պուկ են անում և խրեն թե, էլ բացատում կերևան։ Արջը գալիս է բացատ, տեսնում իր մեղրը անտեր դրված է, առիթից օգտվում է, որ գայլն ու աղվեսը չկան, թաքուն կրում է իր որջը։
Էդ օրվանից մինչ էսօր, արդեն մի երեք տարուց էվել կլինի, նապաստակը էշ-էշ առյուծի հոտից է փախչում, անտառի գազաններն էլ` էշ֊էշ նապաստակից, կարծելով, թե առյուծն է։)))
Եվ միայն արջն է, որ կայֆոտ ապրում է։ Սրա֊նրա բրախած էլածը, թաքուն կրում է իր որջը։
Ըհը, էլի արջը շահած դուրս եկավ` ուհու~ու~ու...

Արմեն Արգինյան