Հրատապ, Պռոշյանում 150 երեխա չի հաճախում մանկապարտեզ

11/09/2021 10:10
Հրատապ, Պռոշյանում 150 երեխա չի հաճախում մանկապարտեզ


Կոտայքի մարզի Պռոշյանի բնակիչները  հայտնում են մեզ, , որ Պռոշյան համայնքում եւս մեկ մանկապարտեզի խիստ կարիք կա:Բանն այն է, որ համայնքն ունի «Աստղիկ» մսուր մանկապարտեզ, որտեղ հաճախում են 100-140 մանուկներ, սակայն 150 պռոշյանցի երեխաներ էլ հերթագրված են ու չեն կարողանում հերթը հաղթահարել, քանզի մեկ խմբում 40 երեխա կա:
Տեղում համայնքապետ Արթուր Մուրադյանը տեղեկացրեց մեզ, որ հին մանկապարտեզի շենքը կանգուն է եւ վերակառուցման խնդիր ունի:Պետական, բարերարների աջակցության դեպքում հնարավոր է գործարկել հին մանկապարտեզի շենքն ու 150 երեխաների ընդունել՝ երիտասարդ մայրերի հոգսե թեթւացնել: 
Հ.Գ. Հուսանք, պատկան մարմիններն ու բարերարները ականջալուր կլինեն պռոշյանցիների խնդրին:Հետyւողական ենք լինելու այս հարցի լուծմանը:
Նարինե Հասրաթյան