«Պատերազմի ընթացքում հայկական ՀՕՊ-ը ոչնչացրել է սեփական 4 ինքնաթիռներ և 1 ուղղաթիռ». Ռուսլան Պուխով

08/09/2021 23:45
«Պատերազմի ընթացքում հայկական ՀՕՊ-ը ոչնչացրել է սեփական 4 ինքնաթիռներ և 1 ուղղաթիռ». Ռուսլան Պուխով

Պատերազմի ընթացքում հայակական կողմը ոչնչացրել է մինչև 4 սեփական ինքնաթիռներ և մեկ ուղղաթիռ։ Այս մասին հայտնել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի «Փոթորիկ Կովկասում» հետազոտության համահեղինակ, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru--ն:

«Հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել են 4 «СУ« կործանիչներ և 1 «МИ-8» ուղղաթիռ։ Ադրբեջանի հաջողությունը կապված էր նաև հայկական կողմի այսպիսի անկազմակերպվածության հետ:
Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին, ապա հետազոտության հեղինակները նշում են, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում սկսված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի ապահովման հարցում ԱԹՍ-երի վճռորոշ դերակատարության մասին հայտարարությունները միֆ են։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը փաստում է, որ «հարկ չկա այս մեկ՝ կարճատև պատերազմի արդյունքը դիտարկել որպես հստակ ազդակ, որը կարող է վկայել ԱԹՍ-երի անգերազանցելիության մասին՝ ցամաքային համակարգերի և զրահատեխնիկայի նկատմամբ»։
Փաստաթղթում նշվում է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել հաջողությամբ կիրառել ԱԹՍ-երը՝ իր ՀՕՊ համակարգի մաշվածության ու անկազմակերպ կիրառման, քողարկման անհրաժեշտությունն անտեսելու, սեփական դիրքերի կահավորման խնդիրների պատճառով։
Ինչպես նշվում է հետազոտության մեջ, Ադրբեջանը կարողացել է հաջողությամբ իրականացնել նաև մարտավարական հարձակվողական գործողություն։ Օպերացիային լայնորեն ներգրավվել են ցամաքային զորքերը, կիրառվել է հրետանի, այլ զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հետևակի ստորաբաժանումներ։ Ակտիվ կիրառվել է նաև ավիացիա։