Ժողովրդին, որ փոխհատուցում տան, բա իրենք ինչո՞վ պարգեւավճար ստանան. հողագործներ

08/09/2021 23:05
Ժողովրդին, որ փոխհատուցում տան, բա իրենք ինչո՞վ պարգեւավճար ստանան. հողագործներ

ՀՀ մարզերում, ըստ ազգաբնակչության այս տարվա երաշտ տարում,  բերքատվությունը նախորդ տարիների համեմատ շատ ցածր է։ Մարզերում մարդիկ համոզված են մի բանում, որ չնայած մարզային եւ հայրենի իշխանությունները լսելով ՀՀ քաղաքացիների բազմաթիվ ահազանգերը եւ ճանապարհների փակելը ոռոգման ջրի պիկ ժամանակահատվածում, չարձանագրեցին, որ  հանրապետությունում  երաշտ տարի  է, միայն ամենաշատը օգտագործեցին չորային տարի բառը։
-Երաշտ տարին չորային ու սակավաջուր համարեցին մեր վայ իշխանությունները, որ  կառավարությունը իր չարչարված ժողովրդին փոխհատուցում չտա, ինչի չենք հասկանու՞մ։ Ժողովրդին, որ փոխհատուցում տան, բա իրենք ինչո՞վ պարգեւավճար ստանան, իրենց ի՞նչ, թե մարդիկ մարզերում սոված, տկլոր նստած են, իրենք իրենց կապիտալն են սարքում։ Էդ ապագա կա, որ ասում են իրենց համար են ասում, էստեղ ապրող հայերիս համար ապագան սենց, որ գնաց թշվառությունն ու արտագաղթն է>-դժգոհում են մարդիկ։

Արմինե Հակոբյան