Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Կարեն Սարգսյանը

08/09/2021 14:47
Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Կարեն Սարգսյանը

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում Կարեն Սարգսյանին նշանակելու մասին։

Նշենք, որ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին է ազատվել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Գնել Սանոսյանը օգոստոսի 2-ին է ազատվել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից և նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։