Նոր պաշտոնում է նշանակվել

08/09/2021 14:29
Նոր պաշտոնում է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունվար ամիսները Սարուխանյանը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: