ՀՀԿ-ական Բավոն սկսել է «քայլել»

04/09/2021 10:24
ՀՀԿ-ական Բավոն սկսել է «քայլել»

Արթիկ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Բավական Աբրահամյանը հարազատ քաղաքում կրկին իր հին գործելաոճին է անցել ՝ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ համապետական ընտրություններին քաղաքացիները լուրջ չեն ընդունել, քայլական դարձած ակտիվիստին, որն արդեն դռնեդուռ ընկած Քաղպայմանագրի համար էր վստահության քվեներ խնդրում։


-Բավականը մոռացել է, որ իրա թեւի սումկեն փողով լցած ու տան չանթերը հագին գիշերները պադեզդներում փող էր բաժանում, հիմա ու՞մ համար կաշխադի, ամոթ չէ՞ էս տեսակ մանկավարժին, էն էլ տնօրեն,-կարծիք են հայտնում քաղաքացիները։
Քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ բազմակուսակցական, կենսաթոշակառու տիկին Բավականը հիմա էլ  իրեն  ՔՊ-ական հռչակած, քաղաքում հայտարարում է, որ ինքը սուր քաղաքական հոտառություն ունի` այս իշխանությունները դեռ երկար կիշխեն։  Ուստի որոշել է քայլականների շարքերը լրացնել եւ առաջիկայում վերը նշված դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում հայտարարվելիք մրցույթում իր քրոջ աղջկան՝ Ամալյա Հարությունյանին տնօրենի պաշտոնում տեղավորել։


Ըստ քաղաքի աղբյուրներիб քիմիա առարկայի ուսուցիչ Ա Հարությունյանը նույնիսկ իր դասավանդած առարկային չի տիրապետում, ուր մնաց թե դպրոց ղեկավարի։ Սական մորաքույրը անդրդվելի էё մարզային իշխանություններին  խոստացել է Արթիկ քաղաքում վերջիններիս աչք ու ականջը լինելեւ սուտ ու սխալ ինֆորմացիաներ ուղարկելով քաղաքից, փորձում է մարզպետի՝ Հովհաննես Հարությունյանի վստահությունը շահել։ Այս հարցում  Բ Աբրահամյանին օգնում են նաեւ նրա հարազատներից՝ ՔՊ գրասենյակի աշխատակից Նորայր Երիցյանը եւ Մեսրոպ Վարագյանը։


Հենվելով վերջիններիս աջակցության վրաշ  Բավականը մտերիմ շրջապատում էլ մշտապես ասում է, որ ամեն միջոց ու ճանապարհ գտնելու է Ամալիկին տնօրեն դարձնելու համար։ Բացի հարազատ ՔՊ-ականներից՝ Բ Աբրահամյանը հույս ունի նաեւ, որ իրեն  կօգնի նաեւ Արթիկի նախկին քաղաքապետ՝ Արսեն Աբրահամյանը, ով Շիրակի մարզպետարանում գլխավոր քարտուղարի գործառույթներն է կատարում։ Թեեւ այս հարցում քաղաքի աղբյուրները թերահավատ են, նշելով, որ մի քանի տարի առաջ, երբ Ա Աբրահամյանը  համագործակցում էր քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ, Բավականը խիստ զայրացել էր հեռավոր ազգականի վրա։


-Բավականը Արսենից նեղացած ամեն օր անիծում էր նրան, քաղաքով մեկ հանդիպածին ասելով, թե չմեռնեմ մենակ թե տեսնեմ, որ Արսենը փող մուրալով ման գըկա, ինչ գործ ունի Մխոյի հետ։  Էդ ժամանակ ինքն էլ Մ Վարագյանի հետ պրոբլեմների մեջ էր, դուրը չէր գա։ Բավոյի արկածների ժամանակը անցել է, ինչքան ղեկավարներ են եղել քաղաքում, սաղի հետ փողային բազարներ է ունեցել…,-տեղեկացնում են քաղաքից։


Արմինե Հակոբյան