Ա. Սոֆյան. Որքան վաղ սկսեք կոնսերվատիվ բուժումը, այնքան երկար կպահպանեք հոդը

04/09/2021 09:37
Ա. Սոֆյան. Որքան վաղ սկսեք կոնսերվատիվ բուժումը, այնքան երկար կպահպանեք հոդը

Առողջ մարդը ցավ չպիտի զգա, եթե կա ցավ, ուրեմն կա խնդիր, և պետք է դիմել բժշկի: Հոդացավերի դեպքում պետք է դիմել վնասվածքաբան-օրթոպեդի: Եվ մի՛ տարվեք գովազդվող դեղահաբերով ու քսուքներով, ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք։

Պետք է դիմել բժշկի, հետազոտվել, ու եթե ախտորոշվի արթրոզ-արթրիտ՝ հոդաճառների քայքայում ու բորբոքում, ապա պետք է անցնել կոնսերվատիվ կոմպլեքս բուժում։ Հիշեք՝ եթե հոդում այդ պրոցեսը սկսվել է այն անդառնալի հետևանքներ է թողնում: Որքան վաղ սկսեք կոնսերվատիվ բուժումը և կանգնեցնեք պրոցեսը, այնքան երկար կպահպանեք հոդը և կհետաձգեք էնդոպրոթեզավորման անհրաժեշտությունը:


ՌԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր բժիշկ
Բժշկական գիտությունների թեկնածու`Աշոտ Սոֆյան