Հոր հետքերով (Տեսանյութ)

01/09/2021 23:09
Հոր հետքերով (Տեսանյութ)


Արարատի մարզպետի մարտի 27-ին մարզպետի որոշմամբ՝ Արեւշատ համայնքի  ղեկավարի ԺՊ է նշանակվել վաղամեռիկ համայնքապետ՝ Գոգոլ Նիկոլյանի  42 ամյա որդին՝ Ստեփան Նիկոլյանը:
Համայնքի մեր ընթերցողները տեղեկացնում են մեր կայքին, որ 5 ամսվա ընթացքում, համայնքում զգալի աշխատանքներ են կատարվել:

Ըստ տեղաբնակների,տեղական բյուջեի գումարներով ասֆալտապատվել է խաղահրապարակը, համայնքի գլխավոր ու երկրորդական փողոցներում լուսավորություն է անցկացվել:Կառուցվել է հուշաղբյուր:Մշակույթի տան բակում լուսավորություն է անցկացվել ու կամարարի վրա համայնքի անվանումը տեղադրվել:
Կառուցվել է էլի մի նոր հուշաղբյուր ու  խաչ: Կառավարությանը հայտ է ներկայացվել 2021թ-ին սումբվենցիոն ծրագրով համայնքի փողոցների վերանորոգման համար: Վերանորոգվել է մանկապարտեզի բակի ու երաժշտական դպրոցի մի մասը:Սումպվենցիոն ծրագրով վերանորոգվել է ոռոգման ցանցի 1300գմ հատվածը, նորոգվել է ջրագծի ցանցը:

Աղբազատվել է մշակույթի տունը, բացվել են խմբակներ: Երաժշտական դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ: Գծապատվել են փողոցները, եղեւնիներ տնկվել, դրոշներ տեղադրվել, կանաչապատման աշխատանքներ կատարվել: Գյուղի նորամուծությունն է գործարար՝ Ավագ Սիմոնյանի ջանքերով բացված 2 խոշոր սուպերմարկետներըԹ
 Համայնքի բնակչությունը 2450-է, 2 զոհ են տվել 44 օրյա պատերազմում:

Տեղաբնակների հիմնական զբաղմունքը չրագործությունն է:
Հ.Գ.Բնակիչները չցանկացան տեսախցիկի առաջ նկարահանվել, նրանք հարգանքով  խոսեցին Ստեփան Նիկոլյանի ու երջանկահիշատակ հոր մասին:
Լ. Ավագյան