Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոսի գերեզմանը

31/08/2021 16:17

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Կայքի թղթակցի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանն ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, շիրմաքարը տեղում է եղել, օգոստոսի 30–ին` ցերեկով են «թուրքի նման քանդել ու տարել այն»:
Գևորգյանն ասել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա պաշտպանության նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները: