Մահափորձ համայնքապետի դեմ (Տեսանյութ)

28/08/2021 22:13
Մահափորձ համայնքապետի դեմ (Տեսանյութ)

ՔՊ-ամերձ մեր լրատուն հայտնում է,որ  օրերս մահափորձ է իրականացվել Արարատի մարզի Խաչփարի համայնքապետ՝ Ղազար  (Շահեն) Մարտիրոսյանի դեմ: Համայնքի բնակիչ՝ Արարատ Առուստամյանը փորձել է դիտավորյալ կերպով վրաերթի ենթարկել համայնքապետին՝ կյանքից զրկելու դիտավորությամբ:

Ըստ մեր լրատուի, Արարատ Առուստամյանին այդ քայլին դրդել է հանրահայտ դերասան՝ Գնել Սարգսյանը, ով այցելել է նրա բնակարան: Մանրամասները՝  տեսանյութում:
Այս մահափորձով,ըստ մեր լրատուի, փորձ է արվում վրեժ լուծել հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ՝ Հակոբ Մարտիրոսյանից, ով համայնքապետի ավագ եղբայրն է և վերջերս, Նիկոլ Փաշինյանի դեմ սկանդալային հայտարարություններ էր անում՝ նրան մեղադրելով պետական դավաճանության մեջ:
«Եվ ահա, -պատմում է մեր լրատուն,- Փոքր ժամանակ անց, Խաչփարի բնակչուհի՝ Հերիքնազ Ջավադյանի դիմումն  է հայտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին, որով բնակչուհին մեղադրում է համայնքապետին՝ ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի մաքրման անգործունեության մեջ, որն,  ի դեպ, Մասիս ՋՕ-ի գործառույթն է և կապ չունի համայնքապետի հետ: Եվ   անսպասելիորեն, շտապ  կարգով, Խաչփար դեսանտ է իջնում ՔՊ-ական դարձած դերասան Գնել Սարգսյանն ու «Ֆրի նյուզ»-ի եթերում՝ «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման շրջանակում, ուղիղ եթերում. դերասանը սուտ մատնություն է անում՝ առերևույթ հանցագործություն կատարելու մասին և Խաչպարի համայնքապետին անվանում՝ խուլիգան, անասուն, հանցագործ:

Օգոստոսի 25-ին, Լյուբա Հովհաննիսյանի բնակարանում, ոստիկանների ներկայությամբ Գնել Սարգսյանն ուղիղ եթերում հայտարարում է, որ ինքն իր գործն արել է:
Քաղաքական բնույթով այս շինծու գործով, փորձ է արվում վենդետա իրականացնել դատախազ՝ Հակոբ Մարտիրոսյանի դեմ, ով, բազմիցս է  անարգանքի սյունին գամել Նիկոլ Փաշինյանին:
Հ.Գ.  Իսկ հիմա, մանրամասնենք, տեսանյութով փաստենք, հարբած Գնել Սարգսյանի Խաչփարում բռնի կոչերի, գողերի մայրերի համագործակցության ու կազմակերպած մահափորձի սցենարը՝ Արարատ Առուստամյանի  տանը:
Խաչփարի հանրահայտ գողերի՝ Նիկոլայ Կարապետյանի ու Պետրոս Տոնյանի կողմից կատարած հանցագործությունների մասին մեր կայքը գրել էր տարիներ առաջ:Այսօր, արդեն իմ նյութի «հերոսները» գողերի մայրերն են, այսինքն,  ալկաշ Գնելի գործիքները:
Պետրոսի մայրը՝ Լյուբա Հովհաննիսյանը,համայնքում հայտնի է որպես շաշ Լյուբիկ:
Նիկոլայի մայրը՝ Անահիտ Վարդանյանը՝ գող Անո, ով վերջերս գողացել էր մեղվի  7 փեթականեր, որը պատկանում էին  Գեղարքունիքի մարզի Լուսակունքի բնակիչ՝ Վազգեն Ասատրյանին, որոնք տեղակայված էին իր տնամերձում:Ընթերցողներին տեղեկացնենք, որ այս գողերին, հասկանալիորեն, հովանավորում է  ոստիկանության Մասիս բաժնի տխրահռչակ  աշխատակից, Խաչփարի բնակիչ՝ Արմեն Ալեքսանյանը:

Հիմա, էս շաշն ու գողը, ալկաշ դերասանի հետ  ի կատար են ածում նիկոլական վենդետան՝ փորձելով վրաերթով սպանել համայնքապետ Ղ. Մարտիրոսյանին:
Նիկոլական ոստիկանական ուժերն էլ լծվել են քրգործ թխելու այս սուրբ գործին:
-Գողերն ու շաշերն՝ ընդդեմ իրավաբան, Մարտիրոսյան եղբայրների,խելքին աշեցեք-այսպես բնութագրեցին խաչփարցիները՝ դերասան Գնելի մարդասպսնության սցենարին:
Հ.Գ. ՀԺԱՄ-ը հետամուտ է լինելու այս գործընթացին ու հանրությանը տեղեկացնելու է գործի մանրամասները: