Մուկը Գռզո՞յին է հաճոյանում

27/08/2021 08:20
Մուկը Գռզո՞յին է հաճոյանում

Մխչյանցի անգործը, նույն ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, ով անլեգալ աշխատում էր << Հայաստան >> դաշինքի օգտին, ըստ  ՔՊ-ական մեր աղբյուրի,   հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների  հաջորդ օրը. նետվեց Գռզոյի գիրկն ու հավատարմության երդում տվեց ու մինչ այսօր, Գռզոյի տան աստիճաններ մաշողն է դարձել:

Ըստ մեր աղբյուրի, քաղաքական երկնակամարում հայտնված ԱԺ   ընդիմադիր պատգամավոր՝ Աննա Մկրտչյանի դեմ է հանել իր մարտյան գնդին, հարեմի երկու կանանց՝ Նառա Զոհրաբյանին ու Արփինե Հովհաննիսյանին, որոնք, ոչ վաղ անցյալում,տողադարձ լինելով՝ հայտնվել են  քաղաքական աղբարկղում: Քաղակական ետնաբեմում համոզված են, որ լարախաղաց Մուկն իր այս քայլով քծնում է Գռզոյին՝ ապագայում արևի տակ տաք տեղ ապահովելու համար:

Ըստ մեր զրուցակցի, քաղաքականապես ու բարոյապես մաշված՝ Նառան ու Արփինեն քաղաքական դաշտում նոտա չեն կարողանում հնչեցնել, որքան էլ որ զոռ տան արհեստական ստեղծված հարցազրույցներին ու տեսակետներին, ուր մնաց հարվածեն Աննա Մկրտչյանի օր-օրի աճող վարկանիշի վրա:
Ըստ մեր լրատուի, Մուկն ու Նառան չարացած են խնամի՝ Գագիկ Ծառուկյանի վրա, որի պատճառով, վերջինիս հետ սառը պատերազմի մեջ են:
Ամալյա Սահակյան