Մարզպետը փաստաթղթե՞ր է կեղծում

24/08/2021 08:13
Մարզպետը փաստաթղթե՞ր է կեղծում

ՀՀ կառավարության մեր հավաստի լրատուն հայտնում է, որ Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գևորգյանի  անօրինական գործողություններով մոտ ժամանակներս կզբաղվեն ՀՀ ուժային կառույցները: Բանն այն է, որ արտոնյալ մարզպետը Աշտարակի ԲԿ-ի տնօրեն՝ Արգիշտի Հովհաննիսյանին ներքին կարգով հրահանգել է կեղծ փաստաթղթեր ձևակերպել ու նախօրոք հայտարարված 3 ամսյա զորավարժություններից ազատել իր ծանոթ բարեկամներին:Աշտարակի ԲԿ-ն էլ թաքուն  ՔՊ-ի վերնախավին հայտնել է այս մասին, որի պատճառով մատ են թափահարել  Արագածոտնի հանդուգն ու ինքնագլուխ իշխանիկի վրա:

Դավիթ Գևորգյանն էլ, երեկ ձեռ ու ոտ ընկած, իր ենթակաների՝ ՏԻՄ ենթակառուցվածքների ղեկավարների միջոցով բանագնացներ է ուղարկում ՀԺԱՄ-ի խմբագրություն՝ իր  դեմ գրած նյութերը վիժեցնելու նպատակով:
Իշտահիդ քացա՛խ, քեմալական քայլո՛: Քո ամեն մի անօրինական քայլը ՀԺԱՄ-ը հանրայնացնելու է ու հանձնելու հանրության դատին՝ ի շահ մեր պետության ու հասարակության: Բա՛վ է ստեք ու ավերեք մեր հայրենիքը, Օուրելի անասնաֆերմայի խոզե՛ր, ձեր տեղը ՔԿՀ-ում է:  Անվճար հուշում ձեզ՝ վերանորոգեք ՔԿՀ-ի ամեն մի խուցը, քանզի վաղը այն դառնալու է ձեր թիմի ապագա ցմահ  կացարանները:


Ամալյա Սահակյան