Մինչեւ ՏԻՄ ընտրությունները փորձ է արվում վարկաբեկել համայնքապետերին

27/07/2021 16:21
Մինչեւ ՏԻՄ ընտրությունները փորձ է արվում վարկաբեկել համայնքապետերին

Արարատի մարզի սահմանամերձ համայնքներում աշնանը ՏԻՄ ընտրությունների մասով, ըստ տեղացիների ՔՊ-ականներն արդեն ունեն իրենց թեկնածուները։ Ազգաբնակչության կարծիքն անտեսելով, խոշորացված Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը կնվիրեն նախկին մարզպետ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանին, իսկ Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի աթոռը՝ ներկայիս մարզպետ՝ Ռազմիկ Թեւոնյանին։

  Ապագա համայնքապետերի պաշտոնների իրար մեջ բաշխման գործընթացները զայրացրել են ազգաբնակչությանը, որոնք ավելի մտահոգ են երկրի սահմանների անվտանգության մասով, մինչդեռ ՔՊ ակտիվը ատամները սրած սպասում է, թե երբ է բազմելու բաղձալի աթոռներին։

Ի դեպ, որպես գործող մարզպետ, Ռազմիկ Թեւոնյանը մարզի պատասխանատուի պաշտոնը զբաղեցնելուն պես, վերը նշված տարածաշրջանների համայնքներում մի շարք սումբվենցիոն ծրագրերի իրականացումը, ըստ լավատեղյակների, ձգձգում է կամ չեղարկում։ Արդյունքում ստացվում է, որ համայնքներում խնդիրները մնում են չլուծված, այս կերպ մարզպետը աշխատում է մինչեւ ՏԻՄ ընտրությունները համայնքապետերին վարկաբեկել  բնակչության շրջանում։

Արմինե Հակոբյան