Ոստիկանությանը գործե՞ր է տալիս

26/07/2021 16:46
Ոստիկանությանը գործե՞ր է տալիս

ՀՀ Ոստիկանության մեր աղբյուրը հայտնում է, որ Ապարանի տարածաշրջանի բնակչության մոտ ներքին  խռովություններ են հասունանում՝ առ ԱԺ պատգամավոր քայլական Մաթևոս Ասատրյանի:

Բանն այն է, որ Քպ-ական պատգամավորը գյուղացիների վրա ոստիկանությանը գոծեր է տալիս՝ հայրենակիցներին գցելով կրակը: Միամիտ մարդիկ էլ, արդեն 3 տարի է, ինչ հոգնած ոստիկանական քշքշուկներից, գալիս են իրենց ԱԺ պատգամավոր Մ. Ասատրյանի մոտ՝ նվեր գառներով, որպեսզի վերջինս միջամտի ու փրկի իրենց հայրենի ժանդարմներից:
Ըստ մեր աղբյուրի, Ապարանի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերում առկա են նման երևույթներ, որոնք խնամքով թաքցվում են վախեցած տեղաբնակների կողմից:
Իսկ հավաքված գառները թիվը մեծաքանակ է, որոնք պահվում են Քուչակ համայնքի գոմերից մեկում ու վաճառվում են  Մաթևոս Ասատրյանի հավատարիմ գոմապահի միջոցով:
Մեր աղբյուրը պատմում է նաև, որ Քուչակի դպրոցի տնօրենը, ով ԱԺ պատգամավորի զոնքաչն է, քաջատեղյակ է ՔՊ-ական փեսայի կրեատիվ բիզնեսից:
-Մաթևոս Ասատրյանը, 
2004թ-ին կնության է առել դպրոցի ներկայիս տնօրենի  դստերը, -փաստեց մեր աղբյուրը:

Անի Մադոյան