Հին դեպքով փորձում են սևացնե՞լ նոր տնօրենին

26/07/2021 16:17
Հին  դեպքով փորձում են սևացնե՞լ նոր տնօրենին

Գեղարքունիքի Գավառի ԲԿ-ի, հասարակության հետ  կապերի պատասխանատուն տեղեկացնում է, որ  ArmDay.am-ը, 04.01.2019թ-ին, հղում անելով Shamshyan.com-ին, <<Ողբերգական դեպք Գավառի հիվանդանոցում. 2 երեխաների26 ամյա մայրն իր ոտքով  մտավ Գավառի հիվանդանոց,10 րոպե անց  նրա դին տվեցին>> վերտառությամբ հոդվածն, այսօր շրջանառության մեջ է մտել որոշ լրատվական կայքերով և հրամցվում է հանությանը, որպես 2021թ-ի թարմ դեպք:
-Դիտավորությու՞ն է սա, թե՞ լրատվական անփութություն,-հարցնում է մեր զրուցակիցն ու հիշեցնում, որ դեպքը տեղի է ունեցել Գավառի նախկին տնօրեն՝ Աշոտ Կարապետյանի  օրոք,- Այսօր, ԲԿ-ն նոր տնօրեն ունի՝ Գարիկ Սողոմոնյանը,ով Գավառի ԲԿ-ում իրականացնում է ռեֆորմային բարեփոխումներ,-ասաց մեր զրուցակիցը,- Ազնիվ չէ: Եթե միտում կա սևացնել նոր տնօրենին այս հին դեպքով, սա արդեն աբսուրդի ժանրից է:


Անի Մադոյան