13 հայ ռազմագերու դատապարտել են 6 տարվա ազատազրկման

23/07/2021 15:35
13 հայ ռազմագերու դատապարտել են 6 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերու ՝ շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերի հիմքով:


Դատապարտվածներն են՝ Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:
Հայ ռազմագերիները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ` «ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելը, ապօրինի զինված խմավորում կազմավորելը և այլն»:
Հիշեցնենք, որ  Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի  ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: