Այսօր Ակնայի (Աղդամի) ազատագրման 28-ամյակն էր

23/07/2021 15:23
Այսօր Ակնայի (Աղդամի) ազատագրման 28-ամյակն էր

Արցախի Բանակը քառասուն օր տևած մարտերից հետո 1993 թ. հուլիսի 23-ին ազատագրեց (Ակնա) Աղդամ քաղաքաը...
2020 թ-ի 44-օրյա վերջին արցախյան պատերազմի ժամանակ ազերիներին չհաջողվեց գրավել Ակնան և նույնանուն շրջանը...
Սակայն 2020 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով Նիկոլ Անհողն Ակնան և ողջ շրջանն առանց մեկ կրակոցի սկուտեղի վրա նվիրեց Իլհամ Ալիևին...
Իսկ 2021 թվականի հունիսի 12-ին Մոնթե Մելքոնյանի զոհվելու օրը, Նիկոլն ադրբեջանցիներին փոխանցեց Ակնայի շրջանում մոտ 100 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղադրման քարտեզը՝ 15 հայ ռազմագերու դիմաց... Այդ քարտեզների տրամադրումն աղետալի հետևանքներ է ունենալու մեզ համար, քանի որ 10-ից 15 տարով ավելի արագացրեց այդ շրջանն ադրբեջանցիների կողմից բնակեցնելու և ռազմակալացնելու ժամանակը...
Ցավոք, դավաճան Նիկոլի կառավարման ժամանակշրջանում բացի դառը կորուստներից և նախկինում ձեռք բերված և այս իշխանությունների կողմից չեզոքացված հաղթանակներից մեզ ոչինչ չի մնում արձանագրել. Ակնայի ազատագրումը դրանցից մեկն էր...

Գագիկ Համբարյան