Քայլիստների ծպտյալ քայլերը

22/07/2021 16:51
Քայլիստների ծպտյալ քայլերը


Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Շիրակի մարզի փոխմարզպետ՝ Դավիթ Սեխլեյանի պաշտոնանկության պատճառները, ըստ մարզի աղբյուրների, դեռեւս  անհայտ են։ Խոսակցություններ են պտտվում, որ Դ․ Սեխլեյանին  քայլականները մեղադրում են թիմին հավատարիմ չմնալու  համար, ոմանց կարծիքով էլ Դավիթը, մասնագիտությամբ 
լինելով անասնաբույժ, մարզում Սիբիրյան խոց վարակիչ հիվանդության տարածման գործում է թերացել։

Այս առումով արթիկցիներն ունեն իրենց տեսակետը՝ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական շտաբի պատասխանատուներ՝  ՔՊ-ական Դավիթ Սեխլեյանի, Արտակ Գրիգորյանի եւ Արսեն Կիկոյանի միջեւ եղած միջանձնային հարաբերություններն են Դավթի՝ փոխմարզպետի պաշտոնից ազատելու հիմնական պատճառը։ 

 -Թավշիստ Դ․ Սեխլեյանը, որպես քաղաքական գործիչ չկայացավ,  այսպես են կարծում նրա հետ շփվող մարդիկ, հատկապես մարզպետարանում աշխատած շատ կարճ աշխատանքային ժամանակահատվածում էլ, Դ․ Սեխլեյանը հասցնում էր բոլորին սեւ ակնոցներով տեսնել, շրջապատի մարդկանց  որակելով գողեր եւ թալանչիներ։
Սակայն, ինչպես մարզի աղբյուրներն են հայտնում, Դավիթը մինչ օրս չի համակերպվում իր փոխմարզպետի աթոռից զրկվելու հանգամանքի հետ եւ մտերիմների շրջանում 
խոստացել է, որ դեռ կպարզի, թե ով է «իր հացին վայիս եղել»։

Հերմինե Մանուկյան