Վերին Պտղնիի դպրոցը կջեռուցվի

08/04/2021 19:16
Վերին Պտղնիի դպրոցը կջեռուցվի

 Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցի ծնողներից մեկի հավաստմամբ, դպրոցը, որտեղ սովորում է իր որդին, անմխիթար կարգավիճակում է՝ աշակերտները ձմռանը մրսելով են դասեր անցկացրել՝ սառած ու անհրապույր դասարաններում:

-Ծնող կոմիտեներն էլ, չգիտես ու՞մ հրահանգով ստվերային դրամահավաքությամբ են զբաղվում,- դժգոհում էր մեզ դիմած աշակերտի ծնողը, ով խնդրեց չհրապարակել իր անունը՝ հասկանալի պատճառներով:

Վերին Պտղնիի դպրոցի նորանշանակ տնօրեն՝ Աստղիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ իր նախաձեռնությամբ՝ սկսված են դպրոցի լոկալ ջեռուցման խնդրի լուծման աշխատանքները:

Մեր այն հարցին, թե ի՞նչ միջոցներով են ջեռուցումն անցկացնում, տնօրեն՝ Ա. Կարապետյանը պատասխանեց, որ ընթացող շինաշխատանքները կատարվում են համայնքապետարանի հետ համատեղ՝ 5 մլն դրամի շրջանակներում: ՆԶՊ դասավանդող փոխգնդապետ՝ Շամիր Աղաջանյանի հետ միասին, տնօրենը ուղեկցեց համակարգչային դասասենյակ՝ տեղեկացնելով, որ 20 համակարգիչները նոր են միացել էլեկտրականությանը:

Տնօրենը ցույց տվեց նաև սպորտ դահլիճը, հավաստիացնելով, որ մարզային գույքի մի մասն անհատական հարաբերություններով է ձեռք բերել: Սպորտ դահլիճը հատակը քանդված, պատերի ծեփոները թափված էին: Բակում տեղադրված էր բասկետբոլի ցանց:

-Սա էլ եմ ես ձեռք բերել,- տեղեկացրեց Ա. Կարապետյանն ու հերքեց դրամահավաքության մասին լուրերը: Դպրոցից դուրս գալով, զանգահարեցինք համայնքապետի ձեռքի համարին, հարցնելով՝ թե ինչ գումարի չափաբաժնով է համայնքապետարանն աջակցում լուկալ ջեռուցումը դպրուցում անցկացնելու համար: Համայնքապետ՝ Պողոսյանը ցարմացավ հարցից, ապա հավաստիացրեց, որ ջեռուցման խնդիրը լուծվում է բացարձակապես համայնքապետարանի միջոցներով: Հարց է ծագում, ինչո՞ւ էր ստում դպրոցի տնօրենն՝ իրեն վերագրելով 5 մլնի շինաշխատանքները:

Գայանե Մեհրաբյան