Անօրինական հրահանգ են իջեցրել(Տեսանյութ)

08/04/2021 09:40
Անօրինական հրահանգ են իջեցրել(Տեսանյութ)


Մեր կայքին է դիմել Ապարանի, ԴԱՖՈ մակնիշի 818-АМ-61 համարի բեռնատար ավտոմեքենայի վարորդ՝ Հայկազ Բաղդասարյանը և պարզաբանում է պահանջում ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանից և ՀՀ Ոստիկանապետից: Ըստ վարորդի, վարչապետի և ոստիկանապետի  անօրինական հրահանգով ՃՈ քաղաքային վարչության տուգանային հրապարակ են տարել իր անձնական օգտագործման ավտոմեքենան, որը գրանցված է <<Գնթունիք>> ընկերության հաշվեկշռում:
-Այս տարվա մարտի 3-ին, անսարք  բեռնատարս բերել էի Երևան՝ Հրազդան կիրճում գտնվող արհեստավորին ցույց տալու համար,-պատմում է Հայկազ Բաղդասարյանը,- Ճանապարհների խցանման պատճառով ոստիկանները թույլ չտվեցին մտնել կիրճ, ստիպված վերևի ճանապարհը ընտրեցի, սակայն, Պռոշյան-Լեո հատվածում բեռնատարի աշխատանքը խափանվեց: Արագ տաքսի մեքենա նստեցի, որպեսզի ավտոմեքենայի արհեստավորին մոտեցնեի անսարք բեռնատարին՝ անսարքությունը վերացնելու համար:Երբ վերադարձանք բեռնատարի մոտ, տեսա կարմիր բերետավորներ ոստիկանները ՃՈ տեսուչի հետ  տանում են  բեռնատարը՝ ասելով, որ վերևից այն տուգանելու հրահանգ ունենք:Դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին, պատասխանեցին, որ ՀՀ Ոստիկանության գործն է դա:

Քաղաքային վարչության քննիչներից մեկն էլ՝ Սարգիս անունով, ասում է, որ 3 անգամ փորձաքննության է ենթարկվել բեռնատարը,-ասում է վարորդ՝ Հայկազ Բաղդասարյանը,- Ավտոմեքենայի փչացած սարքն արժե 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար:Հիմա, որ մարդ սպանեն, բերեն գցեն ավտոմեքենաս ու շառով  տան ինձ, ես, ՀՀ հպարտ քաղաքացիս, ու՞մ դիմեմ արդարություն փնտրելով:
Հ Գ. Երեւան քաղաքի ՃՈ  տուգանային հրապարակում, երբ  զայրացած վարորդը պատմում էր լրագրողիս վերը շարադրածը, նկատեցինք, որ ոստիկաններից մեկը հեռախոսով հայտնեց մեր նկարահանման մասին, 5 րոպե անց, ճանապարհին հայտնվեց մի մոտոցիկլավար, ով ձեռքի բջջային հեռախոսով նկարեց տաքսի ավտոմեքենան, որը մեզ ՃՈ տուգանային հրապարակ էր հասցրել՝ բեռնատար ավտոմեքենայի ֆոնին նկարահանելու համար:

Ամալյա Սահակյան