Քչերը համարձակություն ունեցան ի սկզբանե հանդուրժել ապօրինությունները

06/04/2021 19:26
Քչերը համարձակություն ունեցան ի սկզբանե հանդուրժել ապօրինությունները

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո,  անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից: 
Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով: 
Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց: