Ինչպես են վերանում հին ազգերը

03/04/2021 07:32
Ինչպես են վերանում հին ազգերը


Մենք գիտենք, որ պատերազմի ընթացքում զոհվել է 5֊7 հազար հայորդի. Գիտենք նաև, որ այդ 7 հազարից հինգ հազարը 18֊20 տարեկաններ են։
Նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն, որ պատերազմը պլանավորված էր կամ ոչ, 18֊20 տարեկաններին  մսաղացին հատու՞կ են դեմ տվել, թե՞ ոչ, ապա միևնույն է՝ շատ մոտ ապագայում բախվելու ենք շատ  լրջագույն խնդրի հետ։
Խոսվում է միայն պատերազմից, խոսվում է միայն տարածքների կորստից և խոսվում է միայն զոհերից...
Իհարկե, ցավալի է, որ պատերազմ եղավ կամ սարքվեց, իհարկե,  ցավալի է, որ եղավ տարածքների կորուստ կամ հանձնում, առավել ցավալի է զոհերի պահը, բայց մի բան էլ կա, որ եթե այսօր դրան մատների արանքով նայենք, ապա շատ մոտ ապագայում այդ ֆրոնտում էլ ենք պարտվելու։
18֊20 տարեկանները բանակից հետո ամուսնանալու էին։ Իսկ  ո՞նց է լուծվելու այն  աղջիկների ճակատագիրը, որոնք մոտ ապագայում ամուսնանալու էին այդ տղաների հետ։
Գուցե հարցս առաջին հայացքից ծիծաղելի թվա, բայց սա այսօր՝ համար մեկ խնդիրը պետք է լինի։ Հասկացանք, որ պարտվել ենք և գուցե մի օր էլ հաղթենք, ցավալի է, որ տարածքային կորուստ կա և գուցե շտկվի։ Շատ ցավալի է, որ հինգ հազար հայորդիներ զոհվեցին և նրանց էլ ետ չես բերի, բայց ի՞նչ է լինելու տարիքային այդ խմբի աղջիկների հետ։

Առանց այն էլ՝ պատերազմ, արտագնա աշխատանք, բանակից փախուստի պատճառով և այլն  ՀՀ֊ում աղջիկների թիվը վերջին երեսուն տարիներին միշտ էլ գերազանցել է տղաների թվին։ Եվ հիմա էլ նույն տարիքային խմբից հինգ հազար տարբերություն։ Դուք պատկերացնու՞մ եք, թե սա ի՞նչ թիվ է... մի հոգի չէ, երկու հոգի չէ՝ հինգ հազար հոգի՝ հինգ հազար ձևավորվող ընտանիք։
Իսկ կա՞ մեկը, մի քաղաքական ուժ,  կառավարության մի անդամ, հոգևոր և ազգային մի օջախ, որ այսօրվանից մտածում է այս խնդրի մասին։
Կառավարությունը՝ նիկոլի գլխավորությամբ, մտածելու բան չունի՝ վերջինս արդեն մտածել է՝ չինացիներ և հնդիկներ է լցնելու։
Մտածելու բան չունեն նաև նրանք, ովքեր կասկածում են, որ մեկ միլիոն օտարազգիներ են լցվելու, մտածելու բան չունեն, քանզի անուղեղ պոռոտախոսներ են, որոնց միակ գործը չմտածելն է, քանզի բավական է մի քանի օտարերկրյա լուրջ վերլուծաբանների հոդվածներ կարդալ՝ հասկանալու համար, որ Մետաքսի ճանապարհով պայմանավորված,  ամենաքիչն է մեկ միլիոն չինացի և հնդիկ գալու։
Խոսքս վերաբերվում էր նրանց, ովքեր իրոք մտածում են ազգի ապագայի մասին։
Ես հավատում եմ, որ եղել է պլանավորած պատերազմ, ես հավատում եմ, որ հատուկ են այդ խմբին վերացրել, ես հավատում եմ, որ օտարազգիներին էլ են հատուկ բերելու, բայց այն ինչի մասին հարցնում եմ, նույնիսկ աղերս էլ չունի իմ մտածելու, հավատալու, թե չհավատալու հետ։ Եթե նույնիսկ ամեն ինչ եղել է բնական և արհեստական ոչինչ չի եղել, ապա միևնույն է՝ մի երեք տարուց հայ ազգը  բախվելու է նշածս խնդրի հետ։ Այդ խնդիրը ո'չ թե գուցե, ո'չ թե հնարավոր է, ո'չ թե միգուցե, ո'չ թե ենթադրելի է, այդ խնդիրն արդեն 100%֊ով կա, ուղղակի դեռ իրեն զգացնել չի տալիս, բայց մի երեք տարուց կդառնա թիվ մեկ կնճռոտ խնդիրը։
Ինձ հաճախ են ասում՝ բա խի՞ շուտ չէիր ասում, բա ի՞նչ ճանապարհներ կան, բա ո՞նց ժամանակին չենք իմացել։
Հիմա ասում եմ՝ եթե եկեղեցին, պետական մարմինները, սփյուռքի գաղթօջախները ջանքեր չգործադրեն, տվյալ տարիքի հայ տղաներին հավաքեն և գլուխները մտցնեն, որ հանուն ազգի պահպանման ՀՀ֊ի աղջիկների հետ պետք է ամուսնանալ, կամ ինչ֊որ ձևով սիրաշահեն, թե՞ ինչ, ապա վստահաբար ասում եմ՝ մի 4֊5 տարուց ՀՀ ծննդատան պատերի տակ միայն հնդիկ ու չինացի են սպասելու ծնունդի, իսկ երեք տարի հետո մինչև մի տասը տարի ՀՀ֊ի ծնունդների մի 20%֊ը կիտայոզ ու հինդուս են լինելու։ Եվ ասելու բան էլ չես ունենա և մեղադրելու տեղ էլ չես ունենա՝ ո'չ կիտայոզին և ո'չ էլ աղջկան։
Հասկանու՞մ եք՝ մի հոգի չէ, երկու հոգի չէ... հինգ հազար շվարած աղջիկներ։
Իսկ, որ այս խնդիրը կա և գնալով կնճռոտվելու է, դրա մասին երևի միայն մենք չենք մտածում, բայց այնպես չէ, որ այդ խնդիրը չի լուծվելու՝ <<Սուրբ տեղը երբեք դատարկ չեն թողնի>> մահմեդականները։
Ազգերն այսպես են վերանում։ Բա դուք գիտեիք՝ ազգերի վերացումը պոզով֊պոչո՞վ է լրնում...
Արմեն Արգինյան