Նիկոլենք չեն ստել միայն մի հարցում. նրանք վստահ են, որ Շուշին, Քարվաճառն ու մյուս տարածքները հայկական չեն

02/04/2021 18:57
Նիկոլենք չեն ստել միայն մի հարցում. նրանք վստահ են, որ Շուշին, Քարվաճառն ու մյուս տարածքները հայկական չեն

Paradox Media-ն գրում է.

Ունենք հետևյալ փաստերը.
1. Նիկոլը ԱԺ ամբիոնից կասկածի տակ դրեց Շուշիի հայկական լինելը, հետո փորձեց ասել, իբր ինքը ուրիշ բան էր ուզում ասել:
2. Նիկոլի դեպուտատներից Անուշ Բեղլոյանը հայտարարեց, որ պետք է մոռանալ, թե ով է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեղավորը և ում հողերն են Արցախի հողերը, հետո էլի փորձեց ասել, թե իբր ուրիշ բան է ասել:
3. Նիկոլի դեպուտատներից Աղազարյան Հովիկը կասկածի տակ դրեց Քարվաճառի հայկական լինելը, հետո փորձեց ասել, թե այլ բան էր ուզում ասել:
4. Նիկոլի դեպուտատներից Սասուն Միքայելյանը ասեց, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հետո ասեց, թե իբր ուրիշ բան նկատի ուներ և էլի նման շատ օրինակներ կան:
Ունենք նաև այն փաստը, որ Նիկոլը դավաճանաբար հանձնել է Շուշին էլ, Քարվաճառն էլ, Արցախի մնացած 75%-ն էլ:
Այսքանով պարզ է, որ Նիկոլենք անկեղծ էին, երբ ասում էին, որ իրենց կարծիքով Արցախի շրջանները հայկական չեն, իսկ հետագա հերքումներն էլ տարածում էին զուտ իրենց վրա տեղացող ամոթանքն ու հայհոյանքները մեղմելու համար: