Մարզպետը կոծկու՞մ է բրուցելոզի համաճարակը
02/04/2021 18:51

Ըստ Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրների, օրեր առաջ Գավառի տարածաշրջանի Ծաղկաշեն համայնքում բրուցելոզ է տարածվել: Մեկ տասնյակից ավել ընտանիքների մոտ հետազոտությունները դրական պատասխան են ունեցել:
Աղբյուրի փոխանցմամբ, համայնքի 80 խոշոր եղջերավոր անասունների մոտ հաստատվել է հիվանդությունը:
Երբ բնակիչները այս խնդրով դիմել են մարզպետ Գնել Սանոսյանին, վերջինս գյուղացիներին հրահանգել է աղմուկ չբարձրացնել եւ ծախել անասուններին:
«Ծախեք, կտանեն կմորթեն, կեփեն վարակը կչեզոքանա»,- ասել է մարզպետը՝ զարմացնելով ներկաներին:
«Նման դեպքերում պետությունը փոխհատուցում է բնակիչների վնասը, կենդանիներին էլ վառում են ու խորը թաղում: Իսկ սա ասում է՝ ծախե՛ք թող գնա, կտանեն ինչ կլինի, կլինի: Էլ չի հասկանում, որ վարակված կենդանիներին ծախելով, վարակի օջախը մեծացնում է: Սրանց միտքը հասկացե՛ք, ասում են՝ ծախե՛ք, որ մեզնից փող չուզեք»:

- «Հայոց Արծիվներ» -ն ընդդեմ ՆԱՏՕ-ի, ի պաշտպանություն ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականության
- Բանանիցայի հերթական սերիան մեր դաժան իրականության մասին (Տեսանյութ)
- Պատահականությու՞ն, թե դավաճանության նախապատրաստում(Տեսանյութ)
- Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով
- Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ
- Բաքվում բացվել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի
- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի