2018-ին, երբեկավ իրենց նիկոլը, ինչու՞ մի օր չխոսեցին կեղծված ընտրություններից

31/03/2021 09:46
2018-ին, երբեկավ իրենց նիկոլը, ինչու՞ մի օր չխոսեցին կեղծված ընտրություններից

Մի տարօրինակ գրառում. Մի քիչ մտածենք՝ հավայի բըլթըցնելով գործ դուս չի գա։ 
Ինչպես գիտենք 1996թ֊ի ընտրությունները կեղծվել են կամ գոնե այդպես ասում են։ Դե գիտենք, որ 1996 թ֊ին ընդդիմության լիդերն այսօրվա ընդդիմության լիդերն էր՝ Վազգեն Մանուկյանը, որը միևնույն ժամանակ եղել է Ղարաբաղ կոմիտեում, Լևոնի օրոք վարչապետ, հետո ընդդիմություն, հետո ընտրությունների կեղծում, հետո բախումներ, հետո Մանուկյանը թաքնված էր, Արա Սահակյանին ծեծեցին, Վանոն և Վազգենը մտադրված էին տանկեր հանել և այլն։
Չանցած երկու տարի՝ ուղիղ երկու տարի և Վազգեն Մանուկյանին այսօր սատարող քաղաքական ուժերը եկան իշխանության՝ Լևոնին ուղարկելով թոշակի։
Հիմա տեսեք, թե ինչ պատկեր է.
Լևոնը գնացել է իբր թոշակի՝ կորցնելով իշխանությունը, Վանոն փախած է, Վազգեն Սարգսյանին էլ 1999֊ին սպանեցին։ Իշխանությունը՝ ողջ ուժայիններով, գտնվում էր Վազգեն Մանուկյանին այսօր և այն ժամանակ նույնպես սատարող ուժերի ձեռքում...
Հարց՝ որտե՞ղ էր Վազգեն Մանուկյանը, ինչու՞ չդիմեց իրավապահ մարմիններին և ինչու՞ չդիմեց դատարան՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ վերականգնելու ակնկալիքով, ինչու՞։
Բա եթե կինո չէր, բա ինչու՞ Լևոնին և իր բանդային «չկըզըցրեց», լավ գոնե ձևական մի հայց չներկայացվեց ընդդեմ Լևոնի և իր բանդայի... բա էլ ու՞ր մնաց արդարության վերականգնումը։
Հիմա նույն ճամբարում են Վազգեն Մանուկյանն ու Արա Սահակյանը... այն Արա Սահակյանը, որի գլուխը ջարդել էին, իբր))
Անցնենք առաջ՝ 1998թ֊ի ընտրություններ.
1998թ֊ին իշխանությունն ամբողջությամբ կորցնելուց հետո՝ Լևոնը և ողջ ՀՀՇն մեղադրում էին իշխանությանը, թե իբր Քոչարյանն ընտրություն է կեղծել և փոսը գցել Դեմիրճյանին։ Կարեն Սերոբիչին էլ համոզում էին, որ դու հաղթել էիր, բայց Քոչարյանը կեղծեց։
Ու ոչ ոք հարց չէր տալիս՝ 1998թ֊ի նախագահական ընտրությունները կազմակերպել է ՀՀՇ֊ն... ճիշտ է՝ Քոչարյանը վարչապետ էր, բայց իշխանությունը ՀՀՇ-ի ձեռքում էր։
Անցնենք առաջ՝ 2003թ֊ի ընտրություններ.
Ստեփան Դեմիրճյանը հայտարարում էր, որ հաղթել է և Անահիտ Բախշյանի հետ ժողովրդին տարան ու բերին՝ ասելով, որ մի գռուզավիկ փաստեր ունեն, որ ընտրությունը կեղծվել է։ Հիշողության հետ խնդիրներ ունեցողներին հիշեցնեմ, որ Ստեփան Դեմիրճյանի կողքին կանգնած էին և Մատենադարանի հարթակից իշխանությանը (այսօրվա ընդդիմությանը) հանցագործ էին անվանում կրկին Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Թաթուլ Մանասերյանը և էլի մի քանի հայտնիներ, որոնք հենց դաշինքով՝ Ստեփանի հեղինակության հաշվին, մտան պառլամենտ՝ մոռացան ամեն ինչ։ Էլ չէին կեղծել:
2018թ֊ին, երբ ռեժիմը գնաց և եկավ իրենց նիկոլը, բա Ստեփան Դեմիրճյանը և Անահիտ Բախշյանն ինչու՞ կորան և մի օր չխոսեցին կեղծված ընտրություններից։ Իրենց ձեռքի տակ ունեցած փաստերն ինչու՞ չներկայացրեցին իրավապահ մարմիններին, ինչու՞... բա ու՞ր մնաց արդարությունը, գրողը ձեզ տանի։
Անցնենք առաջ՝ 2008թ֊ի ընտրություն։
Շուրջ տաս տարի Լևոնն ու իր թիմը խոսեցին կեղծված ընտրությունից և Մարտի մեկի սպանություններից, բայց 2018թ֊ին ՀԱԿ գրասենյակը ոչ էլ դիմեց դատախազություն կամ մի տեղ, որ ասի՝ կեղծվել է և այլն։ Նույնիսկ մարտի մեկի գործով նիկոլը բողոքեց, ոչ թե Լևոնն ու իր թիմը... հարց՝ տաս տարի վայնասուն դրած ուժը ինչու՞ մի դրվագով չդիմեց իրավապահ մարմիններին։
Անցնենք առաջ՝ 2013թ֊ի ընտրություն։
Էն հիմար Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր՝ ես եմ հաղթել, կեղծել են... ժողովրդին տարավ ու բերեց, աղոթեց ու ասիգա֊անիգա։ Բա 2018֊ին ու՞ր կորավ, ինչու՞ մի դրվագով չի դիմում իրավապահ մարմիններին։
Անցնենք առաջ՝ Սահմանադրական հանրաքվե։
Էլի ասեցին կեղծել են, էլի ժողովրդին տարան ու բերին, էլի ասեցին հանցանք է կատարվել, բայց մեկ տարի անց ոչ էլ բողոքեցին... մոռացան, որ կեղծվել է։
30 տարի կեղծիքից խոսացած և վայնասուն դրած քաղաքական ուժերին՝ նիկոլի օրոք, շատ բան պետք չէր՝ մի հատ Տեղական Ընտրատարածքայինի պետի երկու ժամով կանչում էին դատախազություն և լրիվ պատմում էր՝ ժամով, րոպեներով, բանով։ Էն դավթարներից, ցուցակներից, վիդեոներից, հանձնաժողովի անդամներից, թաղային հեղինակություններից, բանից դեռ չեմ խոսում, որ մի ապտակով՝ կերգեին։ Բայց դե չեն ցանկացել։
Մանուկյանը 2003֊ին ասում էր՝ իշխանությունները հանցագործ են և արդարը Ստեփանն է, հիմա ասում է՝ հանցագործը իշխանությունն է և արդարը այն ժամանակվա իշխանավորներն են, որոնց էլ այն ժամանակ էր անվանում հանցագործ։ Նման դեպքերը շատ շատ են։ Դավիթ Շահնազարյանը՝ Լևոնից անկախ, նիկոլի հետ Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի Մեկի հավաք էր անում, ռուպըրով խոսում, հետո Զարուհի Փոստանջյանի հետ Օպերայի բակում Քոչարյանին Հաագայում դատելու ստորագրություններ էր հավաքում։ Հետո, երբ նիկոլին բերին իշխանության, նիկոլին են տանում Հաագա, մտնում է ՀՀԿ ցուցակ՝ միակ նախագահ տեսնելով Քոչարյանին... նույն Դավիթը հա, էն, որ Հաագա էր դիմել)))
Դե մենք էլ կինո ենք նայում և նայում ենք ապուշի պես։ Բոլորն ասում են՝ ՀՀՇն տականք է, բայց ծափահարում են Շահնազարյան Դավիթին, ՀՀՇն տականք է, բայց Արա Սահակյանը լավն է և փրկության շարժման մեջ է))) ՀՀՇն վատն է, բայց Հրանտ Բագրատյանը հերոս է։
֊Ես չեմ հասկանում՝ միայն այդ երեք տառն է վատը՞... ՀՀՇ տառերի՞ց եք դժգոհ))
Հիմա ամենակարևորը.
Դուք երբևէ տեսե՞լ եք, որ ԼՏՊ֊ին ինչ֊որ դրվագով մեղադրանք առաջադրվի, երբևէ կանչեն հարցաքննության, լավ գոնե մի հատ ծանուցում ուղարկեն, տեսել ե՞ք...
Բա 30 տարի բողոքող ազգը և քաղաքական ուժերը օրնիբուն մեղադրեն այդ ավազակին, բայց գոնե մի ծանուցում էլ չուղարկե՞ն... զգու՞մ եք, որ բոլորն են շոուի մեջ։
Բա լինելով ընդդիմություն, վերջինիս մեղադրեք Ղանդիլյանի սպանության, Արթուր Մկրտչյանի և մնացածների սպանության մեջ, աղետի գոտին թալանելու մեջ, ազգին բոմժ սարքելու մեջ, որից հետո նրան իբր իշխանությունից հեռացնեք և 23 տարվա մեջ՝ ունենալով ԱԱԾ և դատախազություն ու մի հարցաքննության էլ չկանչել, ավելին՝ 2012 թե 2014թ֊ին էլ պառլամենտում օրենք ընդունեք, որ Լևոնի թոշակը կրկնապատկեն և տան վերանորոգման գումարը դարձնեք ամենամյա, հետո իշխանությունը հանձնեք և էլի սկսեք բողոքել, որ մարդասպա՞ն է, թալանե՞լ է... բա 23 տարի ի՞նչ բանի էիր։ Այդ հիշում ես, երբ իշխանությունը կորցնու՞մ ես)))
Դուք տեսե՞լ եք, որ Արցախի գլխին այսքան չարիք բերած Լևոնը երբևէ գնա Արցախ և այնտեղ անարգանքի արժանանա։ Ամեն այցին տեղի իշպանություններն ուղղակի շնիկի պես են վազվզում սրա առջև։
Եթե կա մի կադր, որ Լևոնը մեկնել է Արցախ և չեն պատվել՝ ցույց տվեք, իսկ եթե ոչ, բա էլ կինո եք սարքում, որ ի՞նչ։
30 տարվա մեջ միակ մարդն է, որ դատաիրավական համակարգից մի ծանուցում չի ստացել, թեև ում հարցնես՝ մի գռուզավիկ փաստեր ունի՝ սպանությունների և այլնի։
֊Բա խի՞ չեք դիմում իրավապահ մարմիններին։
Այստեղ կա երեք եզրակացություն.
1. Կա'մ մեղադրանքները շինծու են։
2. Կա'մ ինչ արել է, քեզ հետ է արել, որ չես դիմում դատախազություն։
3. Կա'մ նրա ենթական ես։
Այլ բան, հլա որ մտքովս չի անցնում։
Նաև միակ անձն է, որ տան մոտ միտինգ չի եղել... մի անգամ 4 հոգու տանից 100 մետր հեռու թողել էին լուռ կանգնել։
Նաև միակն է, որի ոչ մի ասուլիս չեն հարամել.. ԱԱԾ-ն պատշաճ անց է կացրել։
Չեք զգացե՞լ, որ քաղաքականությամբ զվաղվող յուրաքանչյուրը, ով դրան հայհոյում է՝ կա'մ դատվում է, կա'մ հավասարվում զրոյի։
Ամեն տեղ մարդ ունի. Դավիթին մտցրել է ՀՀԿ ցուցակ, Արա Սահակյանին Հայրենիք, Բագրատյանին՝ փրկություն, Ծռերում էլ մարդիկ ունի... ամեն, ամեն տեղ ունի։ Ցույց տվեք մի ուժ (Դաշնակցությունը հանած) ես ցույց տամ այդ ուժը ռուլիտ անող  նախկին ՀՀՇ վարչության անդամի😄շարքային էլ չէ՝ վարչության անդամի։
Բա այսքանը տարօրինակ չէ՞, բա հե՞չ զարմանալու չի, թե ո՞նց է այսպես լինում։
Ինձ թվում է՝ միայն Վարդան Սեդրակյանն է լավ հասկացել՝ ով, ինչ է....
Մի օր մի լրագրող աղջիկ ինձ ասեց՝ գործերս լավ չեն։ Մի բան եմ գրել անանուն և օլիգարխներն ու ԱԱԾն ընկել է հետևիցս, ի՞նչ անեմ, վերջս եկել է։
Մեղքս եկավ, խորհուրդ տվեցի, որ դրանց ասի, որ ինքը Լյուդայի մատնահարդարն է։
Անցավ որոշ ժամանակ դրան տեսա և հարցրեցի՝ հը՞, ի՞նչ եղավ։ Ասեց՝ հենց քո ասածով ասեցի՝ կորան, ինձ հանգիստ թողեցին)))
֊Բայց դու ի՞նչ գիտեիր, որ դա կօգնի։
Ասեցի՝ ո՞նց չգիտեի... մի օր էլ ես էի վատ վիճակում և շատ ավելի վատ։ Իմ հետևից միջազգային կառույցներն ու օտարերկրյա հատուկ ծառայություններն էին ընկել։ Հանդիպման վայր նշանակեցի Հրազդանի Կիրճում, ասեցի՝ գործիս մոտիկ է, Լևոնի տան սադովնիկն եմ, ծառերը կետեմ ու գործից կիջնեմ հանդիպման։ Գնացի հանդիպման, բայց չէին եկել... կորան ու կորան, հլա հաշվիս էլ կլորիկ գումար գցեցին))))
Հ.Գ. Հետո փոշմանեցի, որ սադովնիկ ասեցի. Պիտի ասեի՝ վարորդը, գուցե Փարիզում տուն էլ տային...