Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)

30/03/2021 12:05
Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)

Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
4-րդ՝ Հայաստանում կրթությունն ու առողջապահությունը դարձնել  անվճար և նպաստել ծնելիության մակարդակի աճի կտրուկ   բարձրացմանը.
Անվճար կրթություն. Հայաստանում կրթությունն ամբողջությամբ՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն, պետք է լինի միայն ու միայն պետության  հոգածության  ներքո,  այսինքն՝  բացառապես  անվճար:
Հայաստանում  բուհական  համակարգն   օպտիմալացնել,  այսինքն՝ Հայաստանի   տարածքում   գործող  բուհերի   թիվը  կրճատել՝  միավորելով իրար, և օպտիմալացված պետական բոլոր բուհերին ֆինանսավորել ամբողջությամբ՝ պետական բյուջեից (ծնողն  այսուհետ  էլ  չպետք  է  վաճառի  իր կամ իր պապական տունը, որպեսզի այդ գումարով իր երեխային կամ երեխաներին  կրթի Հայաստանում: Պետությունը պետք է 100%-ով իր վրա վերցնի  այդ  ծախսերը):
Միաժամանակ, Կրթության և գիտության նախարարությունը  պետք է մշակի  հստակ կանոնակարգ՝ պետական  բուհերի  ուսանողների  ընդունելության  և  ընթացիկ  քննությունների վերաբերյալ:
Հայ  սերնդին կրթելը  պետք է  լինի  միա՛յն  ազգային-պետական մակարդակով  և  անվճար  ու  վե՛րջ:
Անվճար առողջապահություն. Հայաստանի կառավարության համար իր քաղաքացու   առողջությունը  պետք է  լինի   գերարժեք:
Հայաստանում առողջապահությունը պարտադիր պետք է լինի պետության հոգածության ներքո, այսինքն՝ անվճար՝ Հայաստանում ներդնելով առողջապահության   պետական   ապահովագրություն:
Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում փակված բոլոր ծննդատներն ու հիվանդանոցները վերաբացել: 
Հայաստանի կառավարությունը Երևան քաղաքի և բոլոր մարզերի բուժհաստատությունների՝ պոլիկլինիկաների և հիվանդանոցների համար պարտադիր   պետք  է  ապահովի  ժամանակակից   բժշկական  սարքավորումներ  և  անընդհատ   թարմացնի   դրանք: 
Ավելին, Հայաստանի Հանրապետության Առողջապահության, Տարածքային կառավարման և Կրթության ու գիտության նախարարությունները     Հայաստանի բոլոր բնակավայրերում՝ այդ թվում նաև Երևան քաղաքի  վարչական բոլոր շրջաններում, ազգաբնակչության համար, միասնական ուժերով, պետք է կառուցեն  մարզական  խաղահրապարակներ:
Ծնելիության մակարդակի աճ. Հայաստանի կառավարությունը Հայաստանում ծնելիության մակարդակի  աճը  կտրուկ  բարձրացնելուն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանում  բնակվող իր յուրաքանչյուր քաղաքացու ընտանիքում ծնված 1-ին երեխային միանվագ պետք  է  հատկացնի   1,5  միլիոն   դրամ,  իսկ   մինչև  16  տարեկանն՝ ամսական 50.000 դրամ: Նույն  ընտանիքում ծնված 2-րդ  երեխային  միանվագ՝  2 միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանն՝ ամսական 50.000 դրամ: Նույն ընտանիքում  ծնված 3-րդ և ավելի երեխային կամ երեխաներից  յուրաքանչյուրին  միանվագ՝ 3  միլիոն դրամ, իսկ մինչև 16 տարեկանը՝ յուրաքանչյուրին   ամսական   50.000 դրամ:
Շարունակելի …
 (Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/asryankhachik1970/photos/a.783061778694098/1394389277561342):
«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»
կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան
Основные положения Национальной  Программы Хачика Асряна по построению Военно - Социальной Армении (продолжение следует)
4.Сделать образование и здравоохранение в Армении бесплатными и содействовать резкому увеличению уровня рождаемости.
Бесплатное образование. Образование в Армении  в целом: от дошкольного до высшего, должно быть на попечении государства, то есть исключительно бесплатным.
 Оптимизировать систему высшего образования в Армении, то есть сократить количество высших учебных заведений, действующих  на территории Армении, путем их объединения, полностью финансируя все оптимизированные государственные ВУЗ-ы из государственного бюджета (родитель больше не должен продавать свой  или дедовский дом, чтобы  дать образование ребенку или детям в Армении. Государство на 100% должно брать на себя все расходы).
В то же время Министерству Образования и науки следует разработать четкое положение о приеме студентов в государственные вузы и о текущих экзаменах.
Образование армянского поколения должно быть  только на Национально-Государственном уровне, бесплатно и все!
Бесплатное медицинское обслуживание. Здоровье граждан должно иметь первостепенное значение для правительства Армении.
Здравоохранение в Армении должно находиться под опекой государства, то есть бесплатным, путем введения в Армении государственного медицинского страхования.
  Вновь открыть все родильные дома и больницы, закрытые в Армении за последние три года.
Правительство Армении должно обеспечить современным медицинским оборудованием учреждения: поликлиники, больницы города Еревана и всех областей, и постоянно их обновлять.
Более того, министерства Здравоохранения, Территориального управления, Образования и науки Республики Армения должны совместно построить спортивные площадки для населения во всех населенных пунктах Армении, включая все административные районы Еревана.
Повышение уровня рождаемости. Правительство Армении должно оказать беспрецедентную поддержку для резкого увеличения рождаемости в Армении.
Правительство Республики Армения должно выделить единолично 1,5 миллиона драмов за первого ребенка, рожденного в семье каждого гражданина, проживающего в Армении, и 50 000 драмов в месяц до достижения 16-летнего возраста.  За второго ребенка, рожденного в одной и той же  семье - 2 млн драмов единолично, а до 16 лет - 50 000 драмов в месяц.  За третьего и болле ребенка, рожденного в одной и той же семье по 3 млн драмов единолично за каждого, а до 16 лет - по 50 000 драмов в месяц за каждого.
Продолжение следует …
(Предыдущая статья: https://www.facebook.com/asryankhachik1970/photos/a.783061778694098/1394389277561342).
Председатель партии «Армянские Орлы. Единая Армения» Хачик Асрян