Տեղական արտադրանքը զարգանում է միջազգային շուկայում
28/03/2021 17:41

Եղեգնաձորի «Գոլդեն գոութ» ՓԲԸ-ն հիմնադվել է 2009թ-ին։ Ընկերությունը ՀՀ-ում այծի պանրի արտադրությամբ զբաղվող դեռեւս միակ արտադրողն է։ «Գոլդեն գոութ»-ում 12 տեսակի պանիրներ են արտադրվում, անվանումն իսկ ասում է ամեն ինչ՝ ոսկյե այծ։ Արտադրանքը մաքուր անարատ կաթից է պատրաստված, այծի պանրի պահանջարկը ավելի շատ է մեր երկրից դուրս, քան տեղական շուկայում։
ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում այծի պանիրը շատ հարգի եւ պահանջված է, քանի որ այն իր մեջ խոլեստերին չի պարունակում, ինչպես մեր ժողովրդական խոսքն է ասում, այծի կաթը համով եւ առողջարարությամբ օգտակար է եւ կարող է փոխարինել մայրական կաթին։
Որպես դելիկատես եւ օգտակար այծի պանիրը սեղանների կարեւոր բաղկացուցիչ մասն է համարվում, յուրաքանչյուրն ունի իր բնորոշ համն ու բույրը։ Մարզի բնակիչներից շատերը ձգտում են աշխատանքի տեղավորվել այստեղ, սակայն կամ իրենց բնակավայրերի հեռավորության պատճառով չեն կարողանում տեղավորվել ժամանակի մեջ, կամ էլ՝ մասնագետներ չեն։ Իսկ ընկերությանը անհրաժեշտ են հիմնականում հմուտ տեխնոլոգ մասնագետներ եւ բարեխիղճ աշխատողներ՝ սննդի արտադրությունում։

- «Հայոց Արծիվներ» -ն ընդդեմ ՆԱՏՕ-ի, ի պաշտպանություն ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականության
- Բանանիցայի հերթական սերիան մեր դաժան իրականության մասին (Տեսանյութ)
- Պատահականությու՞ն, թե դավաճանության նախապատրաստում(Տեսանյութ)
- Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով
- Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ
- Բաքվում բացվել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի
- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի