Պարադոքս՝ ուղնուծուծով կոռումպացվածը ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ
26/03/2021 14:10

Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է, որպես խրոնիկ հարբեցող ու թանկ նվերների սիրահար, որոշել է դառնալ կոռուպցիոն գործերով դատավոր, բայց՝ կտրվել է: Դատախազության համակարգում ծաղրի առարկա է դարձել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-մայոր) Սարգիս Մնացականյանը՝ տասնամյակներ դատախազության համակարգում աշխատած ու բարձր պաշտոններ զբաղեցրած դատախազը տապալվել է բանավոր քննության ժամանակ:
Ի դեպ, Արմավիրի դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ, Մնացականյանի դատավոր դառնալու ճանապարհից դուրս մնալը խիստ մտահոգել է մարզի դատախազներին՝ նրանք հույս ունեին, որ վերջապես ազատվելու են խմիչքի ազդեցության տակ որոշումներ կայացնող վերադասից:
Նշենք, որ, մինչեւ Արմավիրում նշանակվելը, Սարգիս Մնացականյանը եղել է Արագածոտնի մարզի դատախազ, որտեղ շատ աշխատակիցներ համակարգից ազատվելու դիմումներ են գրել՝ հրաժարվելով Մացականյանի ղեկավարությամբ աշխատելուց, նույն պատճառաբանությամբ:

- «Հայոց Արծիվներ» -ն ընդդեմ ՆԱՏՕ-ի, ի պաշտպանություն ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականության
- Բանանիցայի հերթական սերիան մեր դաժան իրականության մասին (Տեսանյութ)
- Պատահականությու՞ն, թե դավաճանության նախապատրաստում(Տեսանյութ)
- Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով
- Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ
- Բաքվում բացվել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի
- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի